Տուժածներ, հրդեհ և փրկարարական աշխատանքներ․ Wildberries-ի պահեստների շուրջ նոր մանրամասներ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Տամբովի մարզի բժիշկները «Wildberries»-ի պահեստում տուժածների մարմիններից մետաղական գնդիկներ են հեռացնում։ Այս մասին հայտնել են ռուսական աղբյուրները՝ նշելով, որ դրանք, ըստ իրենց, հարվածող տարրեր են։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ ուկրաինական անօդաչու թռչող սարքերով հարվածներ են հասցվել Տամբովի մարզի Կոտովսկ քաղաքում և Մոսկվայի մարզի Էլեկտրոստալ քաղաքում գտնվող «Wildberries»-ի պահեստներին։
Ռուսական կողմի տվյալներով՝ Կոտովսկում հարվածի հետևանքով զոհվել է 7 մարդ, ևս 25-ը՝ վիրավորվել։ Տուժածներից մեկը պատմել է, որ աշխատակիցները չեն կարողացել լքել տարածքը, քանի որ հարվածներ են եղել տարհանման ելքի հատվածում։
Միաժամանակ Էլեկտրոստալի պահեստում բռնկված հրդեհի մարման աշխատանքները շարունակվում են, ներգրավվել են նաև ուղղաթիռներ։ Ռուսական կողմը կատարվածի պատասխանատվությունը վերագրում է Ուկրաինային, սակայն այդ պնդումները անկախ աղբյուրներով հաստատված չեն. փոխանցում է Sputnik Արմենիա-ն։
Հետևեք մեզ՝ այստեղ



