Մուրացանի փողոցում միջադեպի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է․ կա ձերբակալված
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ինչպես արդեն հայտնել ենք, Մուրացանի փողոցում երեկ՝ հուլիսի 18–ին, կրակոցներ են հնչել։ Դեպքի վայրում հայտնաբերվել է դի։
Ավելի ուշ հայտնի դարձավ, որ դեպքի վայրից մարմնական վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել 15-ամյա տղա։
ՆԳՆ ոստիկանության հաղորդմամբ՝ դեպքի մասնակից անձանց ինքնությունը ճշտվել է, կա ձերբակալված։
«Ճշտվել է դեպքի մասնակից անձանց ինքնությունը: 1 անձ ձերբակալվել և ներկայացվել է նախաքննական մարմին:
Դեպքի վայր են մեկնել ՆԳՆ ոստիկանության օպերատիվ խմբեր, որտեղ հայտնաբերվել է դի, ևս մեկ անձ վնասվածքներով տեղափոխվել է բժշկական կենտրոն:
Նախաձեռնվել է քրեական վարույթ: Ձեռնարկվում են միջոցառումներ դեպքի մյուս մասնակիցներին հայտնաբերելու ուղղությամբ»,– ասված է հաղորդագրության մեջ:
Հետևեք մեզ՝ այստեղ



