Ереван, 11.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО


Ինքնուս եմ՝ բարեբախտաբար և ցավոք. Վիգեն Հովսեփյանը՝ Սոֆի Մխեյանի հետ զուգերգի և ապագա ծրագրերի մասին

ФОТО

Life.panorama.am-ը գրում է.

Life.panorama.am-ի զրուցակիցն է երգիչ Վիգեն Հովսեփյանը, ով բոլորովին վերջերս հայտնի դարձավ Սոֆի Մխեյանի հետ «Մի քիչ» զուգերգով: Երկար տարիներ Իսպանիայում ապրող,ոչ այնքան հայկական արտաքին ու իսպանական մեղեդիներին համապատասխան ձայն ունեցող երգիչն արդեն ավելի ակտիվ կներկայանա հայկական շոու բիզնեսում:

-Վիգեն, Ձեր եւ Սոֆի Մխեյանի «Մի քիչ» երգի հիման վրա տեսահոլովակը արդենշատերին է գրավել, դուք այդ երգի «անակնկալն» էիք ու այս պահին արդեն շատերն ենհետաքրքրված Ձեզնով: Քանի որ դուք նոր անուն եք այս ոլորտում, կցանկանայի մի փոքրպատմեք Ձեր մասին:

-  Ես Երեւանցի եմ։ Ծնվել ու մինչեւ 14 տարեկան բնակվել եմ Հայաստանում, ապա ընտանիքով տեղափոխվել ենք Բարսելոնա՝ Իսպանիա, որտեղ ապրել եմ մոտ 15 տարի։ Երաժշտությամբ սկսել եմ զբաղվել 18 տարեկանում։ Ինքնուս եմ՝ բարեբախտաբար եւ ցավոք։ Բարեբախտաբար, քանի որ ինչ ունեմ, ի վերուստ է տրված, բնական է, եւ ցավոք, քանի որ պրոֆեսիոնալ երաժշտական կրթություն չեմ ստացել։ Երաժշտության հանդեպ սերս առաջացել է հետզհետե․ նախ սկսել եմ նվագել տարբեր գործիքներ, ապա սկսել եմ նաեւ երգել։ Մինչ օրս էլ բոլոր հնարավոր դեպքերում ինքս ինձ փորձում  եմ՝ նոր գործիք նվագել սովորելով, կամ էլ նոր ոճերում ինձ դրսեւորելով։

-Գիտեմ, որ  երկար տարիներ եք ապրել Իսպանիայում, հետաքրքիր է՝ ինչպես ստացվեց,որ եկաք Հայաստան, ինչպես եք հարմարվում Հայաստանի ապրելակերպին,մենթալիտետին եւ արդյոք այսուհետ Հայաստանն է լինելու Ձեր մշտական բնակատեղին:

- Հայաստանի ապրելակերպն ու մենթալիտետը նորություն չէ ինձ համար։ Գլոբալ առումով ինքս էլ ունեմ հայի մտածելակերպ, սակայն, ինչ խոսք, երկար տարիներ արտերկրում բնակվելով, բնականաբար, դժվար է միջավայր փոխել, բայց ամեն դեպքում դա ինձ համար խոչընդոտ չի կարող լինել։ Իսկ խոսելով մշտական բնակատեղիի մասին, ասեմ, որ կշարունակեմ բնակվել ինչպես Հայաստանում, այնպես էլ՝ Իսպանիայում, քանի որ տարիների ընթացքում շատ եմ կապվել Բարսելոնային։

-Վիգեն, Հայաստանի եւ Իսպանիայի մասին խոսելիս չեմ կարող չխոսել նաեւ այն մասին,որ մեզ՝ հայերիս համար շատ հարազատ է իսպանական երաժշտությունը, մերկատարողներից շատերն են այս ոճում փորձել երգել: Որպես երկու երկրներիմենթալիտետներին ծանոթ մարդ, ինչ եք կարծում՝ ինչում է այդ գաղտնիքը:

-  Նախ ասեմ, որ կա տպավորություն, որ մենք եւ իսպանացիները շատ նմանություններ ունենք․ դա այդպես չէ։ Միակ նմանությունն այն է, որ իսպանացիները, ինչպես եւ հայերը, սիրում են ուրախ ապրել։ Իսկ իսպանական երաժշտությունը գրավում է հայերին, քանի որ այն ինքնին շատ տաք է, գուցե ինչ–որ առումով մոտ մեր երաժշտությանը, իսկ երաժշտությունը որքան հասանելի է մարդու հոգուն, այնքան ավելի դրական է ընդունվում՝ լինի ֆլամենկո, թե մեկ այլ ազգի երաժշտություն։

 -Վիգեն, «Մի քիչ» տեսահոլովակից հետո, վստահ եմ, շատ հայ աղջիկներ ենհետաքրքրված Ձեզնով, իսկ դուք հայ, թե իսպանացի աղջիկներին եք նախապատվությունտալիս:

- Մեր հայ աղջիկները շատ գեղեցիկ են, շատ նուրբ, շատ, շատ, շատ, իսկ իսպանացիները՝ իսպանացիներ են: Իրականում, իսպանացիները նույնպես շատ լավն են, բայց քանի որ ինքս հայ եմ, հետեւաբար նախապատվություն տալիս եմ հենց հայ աղջիկներին։

- Գիտեմ, որ այսուհետ Սոֆի Մխեյանը զբաղվելու է Ձեր պրոդյուսինգով: Կցանկանայիիմանալ հետագա պլանների մասին:

- «Մի Քիչ»–ը մեր համագործակցության սկզիբն էր՝ հիմքը, դրան արդեն կհաջորդեն ինչպես հայերեն, այնպես էլ՝ իսպաներեն նոր կատարումներ, զուգերգեր, իմ անհատական ձայնասկավառակի լույս ընծայումը եւ ոչ միայն։

Մարդիկ, ովքեր ինձ ճանաչել են «Մի Քիչ» ստեղծագործությամբ, գուցե չեն պատկերացնում, որ կարող եմ հանդես գալ նաեւ հայերեն երգերով, այնուամենայնիվ հայկական երաժշտությունն ինձ համար առաջնային է։ Տվյալ պահին ձայնագրում եմ առաջին ձայնասկավառակս, որ հիմնված է հայկական ֆոլկ երաժշտության վրա․ ընտրել եմ շատ չլսված, քիչ տարածում գտած հին հայկական ստեղծագործություններ։

-Տեղյակ եմ, որ «Մի քիչ»-ը գրավել է ոչ միայն հայ, այլեւ արտերկրի բնակիչներիցշատերին: Գուցե այս երգի հետ կապված էլի ծրագրեր կան:

-  «Մի Քիչ»-ի հետ կապված պլաններ, իհարկե, կան։ Նախ նշեմ, որ այն փետրվարի 27–ին կհնչի մոսկովյան Կրեմլի դահլիճից՝ «Արմենիա» մրցանակաբաշխության շրջանակներում։ Եվ բացի ամենատարբեր համերգներին երգը ներկայացնելուց, չի բացառվում, որ այն կլսեք հետաքրքիր այլ լուծումներով։

-Վիգեն, որտեղ Ձեզ կարող են լսել Ձեր երկրպագուները, գիտեմ, որ երկար ժամանակերեւանյան ակումբներում կենադանի համերգներով եք հանդես եկել:

-Տվյալ պահին չունեմ ծրագրավորած ակումբային համերգներ․ նորություններ լինելուն պես կտեղեկացնեմ:

Հեղինակ՝ Անուշիկ Մելքոնյան

 

«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мираПри поддержке Ucom установлен ИИ-мониторинговый комплекс для охраны природыПоздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости АрменииЗаявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации армянРальф Йирикян встретился с участниками программы Ucom Fellowship Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного управления Юнибанк стал главным спонсором AGBU Global Run в поддержку Camp NairiПо новому адресу открылся переименованный филиал Юнибанка «Туманян» Моя задача — чтобы вы трезво оценили ситуацию. Аршак КарапетянUcom продолжает масштабную модернизацию сети, расширяя покрытие 5G и повышая качество связиНи один исторический документ никогда не останавливала агрессора. Аршак КарапетянОтношение армянского народа к русскому народу: глубже, чем геополитика Станьте акционером Юнибанка и приобретите бессрочные облигации с доходностью 13,25%Оценка действий российского миротворческого контингента в Арцахе. Аршак КарапетянПолный каталог Armflix вновь доступен на UplayВсё, что я говорю, оно опирается на факт. Аршак Карапетян Верите вы мне или не верите — это ваше дело, но от этого сказанное мной не перестает быть правдой Что будет если 102-я российская военная база выйдет из Армении? Арутюн Арутюнян: «Власти не намерены подавать заявку на членство в ЕС, а закон приняли, чтобы не допустить референдума»