Ереван, 05.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Արթուր Բաղդասարյանի հակասական հարցազրույցը «Կոմսոմոլկային»

БЛОГ

Գագիկ Համբարյանը ֆեյսբուքյան իր էջում գրում է.

Ռեբրեդինգ եղած նախկին "Օրինաց երկիր" կուսակցության նախագահ Արթուր Բաղդասարյանը հարցազրույց է տվել ռուսաստանյան "Կոմսոմոլսկայա Պրավդային",որի ժամանակ բավական հակասական պատասխաններ է տվել լրագրող Դարյա Ասլամովայի հարցերին՝կապված ռուս-թուրքական հարաբերությունների և այդ ամենում Հայաստանի դիրքորոշման հետ...Ինձ համար շատ զարմանալի էր,որ արևմտամետ Արթուր Բաղդասարյանը վերածվել է ռուսամոլի...

Իհարկե,ես ինքսել եմ համարում,որ հայ-ռուսական ռազմավարական հարաբերությունները շատ կարևոր են մեր երկրի անվտանգությունն ապահովելու համար...Սակայն ինձ համար շատ զարմանալի է,որ կան քաղաքական գործիչներ,որոնք գտնում են,որ ռուս-թուրքական հարաբերությունների վատթարացման մեջ մենք պետք է նախաձեռնող լինենք շատ հարցերում և Մոսկվայից առաջ ընկնենք...Լրագրողուհի Ասլամովան Բաղդասարյանին ոգեշնչելու համար նրան հարց ուղղելուն հետ մեկտեղ սրտաճմլիկ պատմություն է պատմում,թե ինչպես է նրա սիրտը ցավում,երբ նա այցելում է Երևան և տեսնում է Արարատը,որը գտնվում է Թուրքիայում...

Լրագրողուհին զարմացած է,որ մեր քաղաքական գործիչները և հասարակությունը չեն բղավում աջ ու ձախ "Արդար Ռուսաստան" կուսակցության նախաձեռնության՝1921թ-ի Մոսկվայի պայմանագրի չեղարկման մասին...Հարգարժան լրագրողուհին երևի շփոթել է..."Արդար Ռուսաստան" կուսակցությունն այլ նախաձեռնությամբ է հանդես եկել՝ կապված Հայոց ցեղասպանության հետ,իսկ իր նշած պայմանագրի չեղարկման վերաբերյալ ՌԴ նախագահին և արտգործնախարարին դիմել են Պետդումայի կոմունիստ պատգամավորներ Օբուխովը և Ռաշկինը...Սա,իմիջիայլոց...Սակայն զարմանալին Ա.Բաղդասարյանի պատասխանն էր,ով գտնում է,որ իրոք մեր հասարակությունը նախաձեռնողական չէ այս հարցում...Շատ հետաքրքիր է...

Իսկ ինչու՞ պարոն Բաղդասարյանը ռուս լրագրողուհուն մի փոքր պատմական էքսկուրս չի կազմակերպել և չի բացատրել,որ այդ պայմանագրի հետ ՀՀ-ն կապ չունի և որ այն ստորագրվել է միջազգայնորեն չճանաչված երկու սուբյեկտների՝Քեմալական Թուրքիայի և Բոլշևիկյան Ռուսաստանի միջև,որի հետևանքով Հայաստանը կորցրեց այդ նույն Արարատը,Կարսը,Տիգրանակերտը և շատ այլ տարածքներ...Ա.Բաղդասարյանը նաև պետք է Դարյա Ասլամովային հարցներ,թե ինչու՞ է հիմա այս հարցը տալիս,երբ մեզ համար այն միշտ արդիական է՝ ի տարբերություն Ռուսաստանի...Կամ հակադարձեր,թե ինչու՞ Ս.Միրոնովի նախաձեռնությունը՝Հայոց ցեղասպանությունը ժխտման քրեականացման մասին օրինագիծը մինչև հիմա չի քննարկվում Պետդումայում..Ինչի՞ կամ ում է սպասում Պուտինը այս օրինագիծը ընդունելու համար...Սակայն ամենազավեշտալին մեզ սպասում էր վերջում,երբ Ասլամովայի ուղիղ հարցին,թե ինչ կանի Հայասատնը,եթե ռուս-թուրքաան պատերազմ տեղի ունենա Սիրիայում կամ նրա տարածքից դուրս..."Հայկական վերածննդի" առաջնորդը հետևյալ պատասխանն է տալիս."Եթե ՌԴ-ին անհրաժեշտ լինի մեր օգնությունը,ապա մենք պետք է անենք ամեն ինչ՝ինչ անհրաժեշտ է մեր ռազմավարական գործընկերոջը...

"Լրագրողուհու ճշտող հարցին,թե նաև ռազմական օգնությու...Բաղդասարյանը պատասխանում է."Իհարկե..Մենք ՊԱՐՏԱՎՈՐ ենք այն ցուցաբերել..." Արթսուր Բաղդասարյանը նաև հավասարություն է դնում ՓՈՒՉԻԿ ՀԱՊԿ-ի և ՆԱՏՕ-ի միջև...
Նախ,պարոն Բաղդասարյանը պետք է գիտենա,որ մենք ՈՉ ՄԵԿԻՆ և ոչինչ պարտավոր չենք...Դա՝առաջինը...Երկրորդը՝հայ-թուրքական պատերազմի մեջ ներքաշվելու դեպքում Հայաստանը ի՞նչ է ստանալու...Ինչի՞ դիմաց ենք մենք օգնելու ՌԴ-ին,որի ստեղծած ՀԱՊԿ-ն մինչև հիմա բացի լղոզված հայտարարություններից ՈՉԻՆՉ չի արել,որ Ադրբեջանը "վախենա" և չխախտի հրադադարը հայ-ադրբեջանական սահմանին ի տարբերություն ՆԱՏՕ-ի,որն իր լկտի անդամի՝Թուրքիայի համար նույնիսկ նախազգուշացումներով է հանդես գալիս...Արթուր Բաղդասարյանը նաև հիշատակում է ինչ-որ ՀԱՊԿ ակադեմիա,որի մասին շատ խոսվում է,բայց իրականում այն ՉԿԱ...

Կամ ՀԱՊԿ ո՞ր անդամի վրա է Բաղդասարյանը հույսը դրել...Շատ հետաքրքիր է իմանալ..Չլինի Նազարբաևի,ով Աստանայում ընթերցում էր Իլհամ Ալիևի նամակը...Մահմեդական Ղրղզստանի և Տաջիկստանի,թ՞ե Իլհամի ամենամոտ ընկերոջ՝Բելառուսի հախագահի վրա...Ռուս լրագրողուհին նաև հիշատակում է մեր զինվորների խիզախության մասին...Երևի հենց դրա համար են Ռուսաստանի իշխանությունները մինչև հիմա արգելում Սոչիում տեղադրել ռուսական բանակի գեներալ-մայոր Անդրանիկ Օզանյանի կիսանդրին,որի տեղադրումը 2011 թ-ի մայիսին մեծ խնդիրներ առաջացրեց ռուս-թուրքական հարաբերություններում և թրքասեր ռուս պաշտոնյաները ապամոնտաժեցին արդեն տեղադրված կիսանդրին...
ժամանակն է ռուսաստանյան,առավել ևս Կրեմլին մոտ գտնվող լրագրողներին և քաղաքական գործիչներին հասկացվի,որ պաշտոնական Երևանը հենց այնպես մտադրություն չունի ներքաշվելու հայերի հաշվին ռազմավարական գործընկերներ դարձած Մոսկվայի և Անկարայի միջև գոյություն ունեցող խնդիրներին...

Հայսատանը պետք է ներաքշվի ռուս-թուրքական հակամարտությամ մեջ միայն մեկ դեպքում՝ԿՈՆԿՐԵՏ խոստումներ ստանալու պարագայում...Չնայած,Մոսկվան ոչ մի բարոյական իրավունք չունի մեզանից որևէ բան ակնկալելու՝1921 թ-ի Մոսկվայի և Կարսի հակահայ պայմանագրերը ստորագրելուց հետո...

Հ.Գ.Հայ պաշտոնյաներին և քաղաքական գործիչներին էլ հարիր չէ հաջորդ տարի սպասվող Ազգային Ժողովի ընրություններին նախապատրաստվելիս աշխարհի մեծերի մեջ հովանավորներ փնտրել և ուղղակիորեն Հայաստանին և հայ ժողովրդին վնասող և նավստացնող հայտարարություններով հանդես գալ...

Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2%