Արցախում մահացած 19-ամյա Դավիթին հուղարկավորել են զինվորական կարգով
ОБЩЕСТВОNews.am-ը գրում է.
Արցախում երկու օր առաջ հրազենային մահացու վիրավորում ստացած ժամկետային զինծառայող, 19-ամյա Դավիթ Տերտերյանին ասյօր՝ փետրվարի 20-ին հուղարկավորել են զինվորական կարգով:
Դավիթի հորեղբայրը NEWS.am-ին ասաց, որ Դավիթին հողին են հանձնել Շահումյանի գերեզմանատանը: Հուղարկավորությանը ներկա են եղել հարազատներ, ընկերներ, զինվորականներ:
Ավելի վաղ NEWS.am-ը հայտնել էր, որ փետրվարի 18-ին՝ ժամը 13:00-ի սահմանում, ՊԲ արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռ չպարզված հանգամանքներում, հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 1997թ. ծնված Դավիթ Վահեի Տերտերյանը:
Հարուցվել է քրեական գործ՝ ինքնասպանության հասցնելու հատկանիշներով: Հարազատները բացառում են ինքնասպանության վարկածը:
1
Как конфликт подводит биоразнообразие к критической черте
2
Первые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDream
3
Rate.Trading. Новая цифровая культура обмена валюты
4
На COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom
5
Ucom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17



