Ոստիկանները կանխել են անչափահասի կողմից թմրանյութի տարածումը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Շենգավիթի համայնքային ոստիկանները բացահայտել են թմրանյութի ապօրինի շրջանառության դեպք՝ ձերբակալելով 17-ամյա պատանու։
Ոստիկանությունից հայտնում են, որ Վերին Շենգավիթի բնակչի վերաբերյալ ստացված տեղեկությունը հաստատվել է։ Հուլիսի 7-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, Գարեգին Նժդեհի փողոցում նրան ձերբակալել են թմրանյութ տեղադրելու և թաքստոցը լուսանկարելու պահին։
Խուզարկությամբ պատանու մոտ հայտնաբերվել է 26 փաթեթ՝ տարբեր գույների կպչուն ժապավեններով և մագնիսներով կահավորված։ Ընդհանուր քաշը կազմել է ավելի քան 46 գրամ։
Ըստ ոստիկանության՝ պատանին հայտնել է, որ մարիխուանան ձեռք է բերել տելեգրամյան հավելվածի միջոցով՝ իրացման նպատակով։ Նա նաև նշել է, որ արդեն հասցրել էր տեղադրել և լուսանկարել երեք փաթեթ։
Դեպքի առթիվ Շենգավիթի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ։ Քննության շրջանակում հայտնաբերվել են նաև տեղադրված երեք փաթեթները։ Նախաքննությունը շարունակվում է։
Հետևեք մեզ՝ այստեղ



