4000 ռուբլու դիմաց կենդանի այրել է իր հարևանին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հնդկաստանի Պատան քաղաքում սարսափելի հանցագործություն է տեղի ունեցել․ տղամարդը, ըստ նախնական տվյալների, հարևանուհուն կենդանի այրել է ընդամենը 5 հազար ռուփիի պարտքի պատճառով։ Այս մասին հայտնում է Past.am-ը՝ հղում անելով The Times of India-ին։
Տեղեկությունների համաձայն՝ կինը որոշ ժամանակ առաջ հարևանից գումար էր պարտք վերցրել անհետաձգելի ծախսերը հոգալու համար։ Պարտատերը պարբերաբար պահանջում էր վերադարձնել գումարը, սակայն կինը խնդրում էր մի քանի օր ևս սպասել։
Դեպքի օրը կինը գտնվում էր իր ընկերուհու տանը, երբ տղամարդը ներխուժել է բնակարան՝ իր հետ բերելով դյուրավառ հեղուկով լի տարա։ Նա հեղուկը լցրել է կնոջ վրա և հրկիզել նրան։
Ծանր այրվածքներ ստացած կինը կարողացել է դուրս վազել փողոց, որտեղ անցորդները մարել են նրա հագուստի կրակը և անմիջապես ահազանգել շտապօգնություն։ Չնայած բժիշկների գործադրած ջանքերին՝ նրա կյանքը փրկել չի հաջողվել։
Կասկածյալը նույնպես այրվածքներ է ստացել և տեղափոխվել բժշկական հաստատություն, որտեղ գտնվում է իրավապահների հսկողության ներքո։ Դեպքի առնչությամբ հարուցվել է քրեական գործ, և կատարվում է քննություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



