Օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Պետրոսյանը համաժամանակյա խաղ է անցկացրչել փաստաբանների հետ
СПОРТՀՀ փաստաբանների պալատում փետրվարի 20-ին տեղի է ունեցել շախմատի առաջնություն փաստաբանների միջև: Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Փաստաբանների պալատի լրատվական ծառայությունից, մրցության մասնակցության հայտ են ներկայացրել երկու տասնյակ փաստաբաններ, ովքեր իրենց շախմատային գիտելիքները փորձել են միմյանց դեմ:
Փաստաբանները մրցել են 7 րոպե + 2 վայրկյան ձևաչափով (երկու անհնարին քայլի դեպքում համարվում է պարտություն):
Այս առաջնությունը տարբերվել է նրանով, որ փաստաբան շախմատիստների հետ համաժամանակյա խաղ է անցկացրել գրոսմայստեր, օլիմպիական կրկնակի չեմպիոն Տիգրան Լևոնի Պետրոսյանը: Համաժամանակյա խաղի ընթացքում 15 փաստաբաններից 13-ը պարտվեցին, իսկ երկուսը (փաստաբաններ Արթուր Ալիխանյանը և Սուրեն Պետրոսյանը)՝ գրանցեցին ոչ ոքի: Առաջնությունը վարել է միջազգային կարգի մրցավար Վահագն Խաչատրյանը:
Մրցանակային երրորդ տեղն է գրավել Արթուր Դավթյանը: Երկրորդ տեղում էր՝ Աշոտ Շահմուրադյանը: Պատվավոր առաջին տեղը գրավել է փաստաբան Արմեն Վարդանյանը: Մրցանակակիրները ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Արա Զոհրաբյանի կողմից ստացել են մեդալներ և պատվոգրեր:
Առաջնությունը կազմակերպել է ՀՀ փաստաբանների պալատի մարզամշակութային ակումբը՝ ի դեմս ակումբի համակարգող փաստաբան Վրեժ Խաչիկյանի: