«Լոկոմոտիվ»-ը «Ֆեներբախչե»-ի հետ խաղում անվտանգության ապահովման լրացուցիչ քայլեր չի ձեռնարկի
СПОРТՄոսկվայի «Լոկոմոտիվ»-ի երկրպագուների հետ կապերի բաժնի ղեկավար Ալեքսեյ Երունովը տեղեկացրել է, որ մայրաքաղաքային ակումբը լրացուցիչ քայլեր չի ձեռնարկի Եվրոպայի լիգայի 1/16 եզրափակչի շրջանակում Ստամբուլի «Ֆեներբախչե»-ի հետ խաղում անվտանգությունն ապահովելու համար: Խաղը կայանալու է Մոսկվայում` փետրվարի 25-ի ն:
«Անվտանգության ապահովման քայլերը մեզ մոտ միշտ էլ բարձր մակարդակի են եղել, այնպես որ, դրանք կլինեն այն ծավալով, ինչպես մնացած բոլոր խաղերի ժամանակ: Անվտանգության ապահովման լրացուցիչ քայլեր չեն իրականացվի»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ասել է Երունովը TASS-ի հետ զրույցում:
Նաև Երունովը տեղեկացրել է, որ «Ֆենեբախչե»-ն պատասխան խաղի համար ռուսական թիմից պահանջել է 1400 տոմս:
Թիմերի առաջին խաղում «Ֆեներբախչե»-ն առավելության էր հասել 2:0 հաշվով:
Ռուս-թուրքական հարաբերությունները խիստ սրվել են նախորդ տարեվերջին Սիրիայի տարածքում Թուրքիայի կողմից ռուսական ինքնաթիռի խոցումից հետո: