Անհայտ արարածը 15-ամյա դեռահասի ջրի տակ է քաշել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Մալայզիայի Սարավակ նահանգում 15-ամյա տղան անհետացել է գետում ձկնորսության ժամանակ։ Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ ականատեսները ենթադրում են, որ նրա վրա կարող էր կոկորդիլոս հարձակվել։ Դեպքի մասին հայտնում է DayakDaily-ն։
Հուլիսի 21-ին Թաուֆիք Էզանի Աբդուլլան յոթ այլ ձկնորսների հետ գնացել էր Սունգայ Սեթերապ գետ՝ ձկնորսության։ Խումբը շարժվում էր չորս նավակով և ցանցերով ձուկ էր որսում։
Կեսօրին մոտ նրանց ցանցերից մեկը խրվել է գետի հատակում։ 15-ամյա տղան որոշել է սուզվել՝ այն ազատելու համար, սակայն այլևս ջրի մակերես չի վերադարձել։
Դեպքից անմիջապես հետո տղայի հորեղբայրն ու զարմիկը, որոնք նույնպես գտնվում էին տեղում, օգնության են կանչել փրկարարներին։ Նրանց խոսքով՝ տղայի անհետացման վայրի մոտ ջրից դուրս է ցատկել կոկորդիլոսի նմանվող խոշոր սողուն, ինչի պատճառով նրանք ենթադրում են, որ կենդանին կարող էր հարձակվել դեռահասի վրա։
Ինչպես հայտնում է Past.am-ը, փրկարարական որոնողական աշխատանքները շարունակվում են, սակայն մինչ այժմ 15-ամյա Թաուֆիք Էզանի Աբդուլլային չեն հայտնաբերել։ Իրավապահներն ու փրկարարները դեռևս չեն հաստատել նրա անհետացման ճշգրիտ պատճառը, և դեպքի հանգամանքները շարունակում են ուսումնասիրվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



