Բանգլադեշի նախագահը մտադիր է հրաժարական տալ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բանգլադեշի նախագահ Մոհամադ Շահաբուդդին Չուպուն մտադիր է ուրբաթ՝ հուլիսի 24-ին, հրաժարական ներկայացնել։ Այս մասին հայտնելմ է Reuters-ը՝ հղում կատարելով աղբյուրին։
Գործակալության տվյալներով՝ պետության 76-ամյա ղեկավարն իր որոշման մասին արդեն տեղեկացրել է վարչապետ Թարիք Ռահմանին։
Օրենսդրության համաձայն՝ հրաժարականի դիմումը պետք է ընդունի խորհրդարանի խոսնակ Հաֆիզ Ուդդին Ահմեդը Թաիլանդից վերադառնալուց հետո, որտեղ նա բուժում է անցնում։ Ակնկալվում է, որ նա ուրբաթ կժամանի Դաքա։
Շահաբուդդինը նախագահի պաշտոնը զբաղեցնում է 2023 թվականի ապրիլից։ 2024 թվականին ուսանողական զանգվածային բողոքների ֆոնին վարչապետ Շեյխ Հասինայի հրաժարականից հետո երկրի ժամանակավոր կառավարությունը գլխավորեց Խաղաղության նոբելյան մրցանակի դափնեկիր Մուհամադ Յունուսը։
Անցյալ տարվա դեկտեմբերին Շահաբուդդինը Reuters-ին ասել էր, որ ցանկանում է հրաժարական տալ, քանի որ իրեն նվաստացած է զգում ժամանակավոր կառավարության գործողություններից։
Հետևեք մեզ՝ այստեղ



