Իսպանիայի հավաքականը մոտ 15 միլիոն դոլար կվճարի ԱՄՆ-ին՝ որպես հարկ. ԶԼՄ-ներ
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսպանիայի հավաքականը մրցանակային գումարի շուրջ 30%-ը ստիպված կլինի վճարել ԱՄՆ-ին որպես հարկ։
Ավելի վաղ իսպանացի ֆուտբոլիստները համատեղ լուսանկարից կտրել էին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
Սովորաբար ՖԻՖԱ-ն համաձայնության է հասնում մրցանակային գումարը հարկումից ազատելու վերաբերյալ։ Սակայն ԱՄՆ-ն իսպանացի ֆուտբոլիստներին և մարզիչներին ճանաչել է որպես առանձին հարկ վճարողներ, որոնք եկամուտ են ստացել Միացյալ Նահանգներում, այլ ոչ թե որպես մեկ միասնական իրավաբանական անձ։
Միաժամանակ ԱՄՆ Կոնգրեսում նշել են, որ իսպանական կողմը պետք է դեռևս մրցաշար մեկնելուց առաջ տեղյակ լիներ նման կանոնների մասին։
Այժմ, ըստ հրապարակումների, Իսպանիայի հավաքականը ստիպված կլինի աշխարհի առաջնությունում հաղթանակի համար ստացած մրցանակայինից վճարել մոտ 15 միլիոն դոլար հարկ։
Հետևեք մեզ՝ այստեղ



