ՀՀ-ում ծնվածների թիվը նվազել է 2,7 %-ով
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
2026 թվականի հունվար–մայիսին Հայաստանում ծնվածների թիվը նվազել է 2,7 տոկոսով, սակայն մահերի ավելի մեծ՝ 6,3 տոկոսանոց նվազման պատճառով բնական հավելաճ 44,4 տոկոսով։ Այս մասին տեղեկացանք ՀՀ վիճակագրական կոմիտեի նախնական տվյալներից։
2026 թվականի առաջին 5 ամսում Հայաստանում ծնվել է 11 720 երեխա՝ 331-ով պակաս, քան նախորդ տարվա նույն ժամանակահատվածում։ Ծնունդների թիվը մեկ տարում նվազել է 2,7 տոկոսով։
Նույն ժամանակահատվածում մահացել է 10 493 մարդ՝ նախորդ տարվա համեմատ 708-ով պակաս։ Քանի որ մահերի թիվը ծնունդներից ավելի արագ է նվազել, երկրի բնական հավելաճը 850-ից հասել է 1227-ի։
Նվազել են մինչև 1 տարեկան երեխաների մահերը
2026 թվականի առաջին 5 ամսում գրանցվել է մինչև 1 տարեկան երեխաների մահվան 60 դեպք՝ նախորդ տարվա 101-ի փոխարեն։ Ցուցանիշը նվազել է 40,6 տոկոսով։
Մինչև 4 տարեկան երեխաների մահերի թիվը 117-ից նվազել է մինչև 72՝ արձանագրելով 38,5 տոկոս անկում։
Մեռելածինների թիվը ևս նվազել է․ 2025 թվականի հունվար–մայիսի 167 դեպքի փոխարեն այս տարի գրանցվել է 142 դեպք։
Հետևեք մեզ՝ այստեղ



