ՌԴ ԶՈւ-ն hարվածել է Ուկրաինայի ռազմարդյnւնաբերական համալիրի ձեռնարկություններին. ՌԴ ՊՆ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսական զորքերը գիշերը ցամաքային և օդային տեղակայման ճշգրիտ զենքով խմբակային հարված են հասցրել՝ հարվածելով Ուկրաինայի ռազմարդյունաբերական համալիրի (ՌԱՀ) ձեռնարկություններին Կիևում և Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստում։ Այս մասին հայտնել են ՌԴ Պաշտպանության նախարարությունից։
ՌԴ ԶՈւ-ն հարվածել է Կիևի ռազմարդյունաբերական համալիրի ձեռնարկություններին, որոնք ներգրավված են եղել տարբեր նշանակության անօդաչու թռչող սարքերի և դրանց բաղադրիչների արտադրության, հավաքման ու պահպանման գործընթացում։ Այդ թվում՝ հարվածներ են հասցվել Օդեսայի մարզի Չեռնոմորսկ նավահանգստի ենթակառուցվածքային օբյեկտներին։ Օբյեկտներն օգտագործվել են ռազմական նշանակության բեռների և քսայուղային նյութերի մատակարարման ու պահպանման համար։
Թիրախները խոցվել են ցամաքային և օդային տեղակայման զենքով։
Հետևեք մեզ՝ այստեղ



