2 զnh, 4 վիրավոր, այդ թվում 2 տարեկան երեխա. տոնը վերածվել է ողբերգության
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
ԱՄՆ-ի Սիեթլ քաղաքում անցկացվող գաստրոնոմիական փառատոնի ընթացքում հրաձգություն է տեղի ունեցել, որի հետևանքով երկու մարդ զոհվել է, ևս մի քանի մարդ տարբեր աստիճանի վնասվածքներ է ստացել։ Այս մասին հայտնում է CNN-ը։
Միջադեպը տեղի է ունեցել կիրակի երեկոյան՝ քաղաքի խորհրդանիշներից մեկի՝ Space Needle աշտարակից ընդամենը մեկ թաղամաս հեռավորության վրա գտնվող Seattle Center համալիրում։
Սիեթլի հրշեջ ծառայության տվյալներով՝ հրաձգության մասին ահազանգը ստացվել է երեկոյան ժամը 18:00-ից անմիջապես հետո։ Դեպքի վայրում արձանագրվել է երկու մարդու մահ, իսկ չորս տուժածներ, որոնցից ամենափոքրը 2 տարեկան երեխա է, տեղափոխվել են հիվանդանոց։ Եվս մեկ կին հրաժարվել է հոսպիտալացումից։
Ինչպես հայտնում է Past.am-ը, Harborview բժշկական կենտրոնի փոխանցմամբ՝ բոլոր տուժածներն ստացել են հրազենային վնասվածքներ։ Բժիշկների գնահատմամբ՝ վիրավորներից մեկ կնոջ վիճակը ծայրահեղ ծանր է։ Մյուս տուժածների մոտ արձանագրվել են ձեռքերի, ոտքերի, որովայնի և սրունքի հրազենային վնասվածքներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



