Պուտինն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել. քննարկվել են երկկողմ և միջազգային օրակարգի հարցեր
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի և Ադրբեջանի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Իլհամ Ալիևը հեռախոսազրույցում նշել են երկու երկրների հարաբերությունների կառուցողական բնույթը, ինչպես նաև կառավարությունների և իրավասու գերատեսչությունների երկխոսության ակտիվացումը։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
«Քննարկելով երկկողմ և միջազգային օրակարգի արդիական հարցերը՝ առաջնորդները նշել են ռուս-ադրբեջանական կապերի կառուցողական բնույթը և կառավարությունների ու իրավասու գերատեսչությունների գծով երկխոսության ակտիվացումը», - ասված է հաղորդագրության մեջ։
Պետությունների ղեկավարները նաև հաստատել են իրենց տրամադրվածությունը՝ հետագայում ևս ընդլայնելու փոխշահավետ համագործակցությունը երկու երկրների միջև։
Հետևեք մեզ՝ այստեղ



