Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական hակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը. Ադրբեջանի ԱԳՆ
ПОЛИТИКАՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովայի հայտարարությունները նախկին հայ-ադրբեջանական հակամարտության վերաբերյալ խեղաթյուրում են իրականությունը։ Այս մասին հայտարարել է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի քարտուղար Այխան Հաջիզադեն, հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Նա ընդգծել է, որ Ղարաբաղը միջազգային հանրության, այդ թվում՝ Ռուսաստանի կողմից միշտ ճանաչվել է Ադրբեջանի անբաժանելի մաս։ Նրա խոսքով՝ ՀԱՊԿ-ի մեխանիզմների կիրառման հարցը այն բանի հետ կապելու փորձերը, թե արդյոք Հայաստանը Ղարաբաղը ճանաչել է որպես իր տարածք, անհիմն են և հակասում են Ղարաբաղի տարածքային պատկանելության հարցում Ռուսաստանի պաշտոնական դիրքորոշմանը։
Հաջիզադեն նշել է, որ Ադրբեջանը «վերականգնել է իր տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը միջազգային իրավունքի նորմերին համապատասխան» (չակերտները-Tert. am)՝ դրանով իսկ վերջնականապես կարգավորելով նախկին հակամարտությունը։
ԱԳՆ ներկայացուցիչը նաև կոչ է արել դադարեցնել ռուս-հայկական հարաբերությունների հարցերը Ադրբեջանի հետ կապելու պրակտիկան։
Հիշեցնենք, որ ավելի վաղ Մարիա Զախարովան հայտարարել էր, որ չնայած ՀԱՊԿ-ի մեխանիզմները կիրառելու վերաբերյալ Հայաստանի դիմումներին՝ դա անելն անհնար էր, քանի որ Երևանը Ղարաբաղը չէր ճանաչել ոչ որպես իր տարածք, ոչ էլ որպես անկախ պետություն։
Հետևեք մեզ՝ այստեղ



