22-ամյա զբոսաշրջիկը անկենդան վիճակում գտնվել է լողավազանի հատակին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թաիլանդի հայտնի Փհուքեթ հանգստավայրում ողբերգական դեպք է տեղի ունեցել։ 22-ամյա Ուգանդայի քաղաքացի Քլեր Նաբիմանյեն հայտնաբերվել է անկենդան՝ շքեղ առանձնատան լողավազանում։ Դեպքի մասին հայտնում է Khaosod English-ը։
Նախնական տվյալներով՝ երիտասարդ կինը հանգստի ընթացքում ծանոթացել է Հնդկաստանի քաղաքացու հետ Բանգլա Ռոուդի ժամանցի գոտում։ Նրանք միասին ժամանակ են անցկացրել, ալկոհոլ օգտագործել, ապա մեկնել մասնավոր առանձնատուն։
Ինչպես հայտնում է Past.am-ը, գիշերվա ընթացքում նրանք որոշել են լողալ։ Տղամարդու խոսքով՝ կինը լավ լողորդ չի եղել, իսկ լողավազանը մոտ երկու մետր խորություն է ունեցել և թեք հատակ։
Նրա պնդմամբ՝ երբ նկատել է, որ կինը խորտակվում է, փորձել է փրկել նրան, սակայն չի հաջողվել։ Դրանից հետո նա զանգահարել է շտապօգնություն և իրավապահներին։
Դեպքի վայր ժամանած ոստիկանները բռնության կամ հարկադիր մուտքի հետքեր չեն հայտնաբերել։ Այնուամենայնիվ, տղամարդը բերման է ենթարկվել հարցաքննության նպատակով և պարտավորվել է անցնել թմրամիջոցների օգտագործման թեստ։
Զոհի մարմինը տեղափոխվել է դատաբժշկական փորձաքննության։ Թաիլանդի իրավապահները շարունակում են հետաքննությունը՝ մահվան հանգամանքները պարզելու համար, ինչպես նաև համագործակցում են Ուգանդայի դեսպանատան հետ՝ ընտանիքին տեղեկացնելու և աճյունի հայրենադարձման գործընթացը կազմակերպելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



