Հզոր երկրաշարժ Ճապոնիայում. հազարավոր տներ՝ առանց հոսանքի, տասնյակ անհետ կորածներ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Այսօր Ճապոնիայի հարավում տեղի ունեցած 7.1 մագնիտուդով ուժեղ երկրաշարժը զգալի ավերածություններ է առաջացրել՝ վնասելով ճանապարհներ, կամուրջներ և շենքեր, ինչպես նաև հազարավոր տներ թողնելով առանց էլեկտրաէներգիայի։ Այս մասն հայտնում է Reuters-ը։
Իշխանությունների տվյալներով՝ կան բազմաթիվ վիրավորներ, իսկ մասնակիորեն փլուզված առևտրի կենտրոնում մի շարք մարդիկ համարվում են անհետ կորած, կան նաև ենթադրյալ զոհեր։ Վարչապետ Սանաե Տակաիչին հայտարարել է, որ վնասների ամբողջական գնահատումը դեռ շարունակվում է և բնակիչներին կոչ է արել պահպանել զգոնությունն ու անհրաժեշտության դեպքում տարհանվել անվտանգ վայրեր։
Հանձնարարվել է մոտ 300 հազար բնակչի տեղափոխվել տարհանման կենտրոններ, իսկ հարյուրավոր զինվորներ ներգրավվել են որոնողափրկարարական աշխատանքներում, քանի որ Կյուսյու կղզում շարունակվում են հետցնցումները։
Nippon Paper Industries-ի ծխնելույզի փլուզումից հետո մի քանի մարդ անհետ կորած է համարվում, իսկ Կումամոտոյի խոշորագույն առևտրի կենտրոնում անհետ կորել է շուրջ 20-30 աշխատակից։ Հիվանդանոցները հայտնել են ավելի քան 90 վիրավորի մասին, որոնցից առնվազն 10-ը ծանր վիճակում են։
Երկրաշարժի հետևանքով դադարեցվել են երկաթուղային հաղորդակցությունը, այդ թվում՝ արագընթաց գնացքների աշխատանքը, չեղարկվել են բազմաթիվ չվերթներ, իսկ Կումամոտոյի օդանավակայանը փակել է թռիչքուղին։ Շուրջ 48 հազար տուն մնացել է առանց էլեկտրաէներգիայի, իսկ հեռահաղորդակցության օպերատորները հայտնել են կապի խափանումների մասին։ Միաժամանակ TSMC, Sony, Fujifilm, Tokyo Electron և Honda ընկերությունները ժամանակավորապես դադարեցրել կամ սահմանափակել են իրենց գործունեությունը ։
Երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է Կումամոտո քաղաքից մոտ 20 կիլոմետր հարավ։ Սկզբում հայտարարված ցունամիի նախազգուշացումը հետագայում չեղարկվել է, իսկ միջուկային կարգավորման մարմինը հայտնել է, որ տարածաշրջանի ատոմակայաններում որևէ խախտում չի արձանագրվել։ Օդերևութաբանական գործակալությունը բնակիչներին զգուշացրել է առնվազն մեկ շաբաթ շարունակ հնարավոր ուժեղ հետցնցումների և սողանքների վտանգի մասին։
Հետևեք մեզ՝ այստեղ



