42-ամյա տղամարդը հյուրանոցային համարում uպանել է իր ծանոթին
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Գերմանիայի Ռեես քաղաքում հյուրանոցային համարում 35-ամյա Նիդեռլանդների քաղաքացու մահվան դեպքը վերածվել է սպանության գործի։ Այս մասին հայտնում է Bild-ը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 26-ին։ Տղամարդը հյուրանոցում համար էր ամրագրել, սակայն դուրս գրվելու օրը չէր վերադարձրել սենյակի բանալիները։ Երբ հյուրանոցի աշխատակիցները փորձել են կապ հաստատել նրա հետ և պատասխան չեն ստացել, ուժով բացել են դուռը և համարում հայտնաբերել անգիտակից վիճակում գտնվող տղամարդուն։ Դեպքի վայր են կանչվել իրավապահները։
Ինչպես հայտնում է Past.am-ը, նախնական քննությամբ պարզվել է, որ տղամարդը սպանվել է։ Քննիչների տվյալներով՝ նրան խեղդամահ է արել իր 42-ամյա ծանոթը, որը նույնպես Նիդեռլանդների քաղաքացի է։
Ոստիկանությունը կասկածյալի ինքնությունը պարզել է զոհի ընտանիքի տրամադրած տեղեկությունների հիման վրա։ Գերմանական իրավապահ մարմինները նախաձեռնել են անհրաժեշտ ընթացակարգերը՝ նրան հայտնաբերելու և Գերմանիայում քրեական պատասխանատվության ենթարկելու նպատակով։
Այս պահին կասկածյալը դեռևս գտնվում է ազատության մեջ, իսկ սպանության դրդապատճառները շարունակում են պարզվել։
Հետևեք մեզ՝ այստեղ



