Արմանը վերադառնում է Երևան. Ծառուկյանի գոտեմարտի օրն ու ինտրիգային մրցակիցը
СПОРТՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
UFC-ի թեթև քաշային կարգի դասակարգման աղյուսակի երկրորդ համար Արման Ծառուկյանն օգոստոսի 1-ին հանդես կգա Երևանում կայանալիք «Hype Armenia» մրցաշարի գլխավոր իրադարձությունում:
Հայ մարտիկի մրցակիցը կլինի հնդիկ ֆիթնես-բլոգեր և նախկին ըմբիշ Անկիտ Բայանպուրիան:
Գոտեմարտը կանցկացվի գրեփլինգի կանոններով՝ «միայն հնարքով» ձևաչափով։ Սա նշանակում է, որ հաղթողին հնարավոր կլինի որոշել բացառապես ցավեցնող կամ խեղդող հնարքի հաջող կիրառման դեպքում:
Նժարին դրված է լինելու Hype լիգայի չեմպիոնական գոտին, որը Ծառուկյանը նվաճել է այս տարվա մարտին՝ «Hype Brazil» մրցաշարում խեղդող հնարքով պարտության մատնելով Մուհամադ Մոկաևին:

Ինչ վերաբերում է խառը մենամարտերում (MMA) Ծառուկյանի վիճակագրությանը, ապա նա պրոֆեսիոնալ կարիերայում անցկացրել է 26 մենամարտ՝ տոնելով 23 հաղթանակ և կրելով 3 պարտություն: Հայազգի մարտիկը վերջին անգամ օկտագոն է դուրս եկել 2025 թվականի նոյեմբերի 22-ին՝ «UFC Fight Night 265»-ի շրջանակում՝ խեղդող հնարքով հաղթելով Դեն Հուկերին:
Նշենք նաև, որ Ծառուկյանն արդեն սկսել է նախապատրաստվել UFC-ում իր հաջորդ մենամարտին: Ըստ մամուլում շրջանառվող լուրերի՝ այս աշնանը նա կարող է ռևանշ մենամարտ անցկացնել բրազիլացի Չարլզ Օլիվեյրայի հետ:
Հետևեք մեզ՝ այստեղ



