Իսրայելի ԶՈւ-ն հարվածել է Գազայի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսրայելի պաշտպանության բանակը հայտնել է, որ հարվածել է Գազայի հատվածի մզկիթի շենքում գտնվող ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստին, հաղորդում է ՏԱՍՍ-ը
«ՑԱԽԱԼ-ը հարվածներ է հասցրել և ոչնչացրել ՀԱՄԱՍ-ի զենքի մի քանի պահեստներ Գազայի հատվածի կենտրոնական և հյուսիսային մասերում: Գազայի հատվածի հյուսիսային մասում գտնվող զենքի պահեստներից մեկը գտնվել է մզկիթի ներսում», - ասվում է բանակի մամուլի ծառայության հայտարարության մեջ:
ՑԱԽԱԼ-ում սա բնութագրել են որպես ևս մեկ օրինակ այն բանի, թե ինչպես են Գազայի հատվածում ահաբեկչական կազմակերպությունները օգտագործում քաղաքացիական ենթակառուցվածքները ահաբեկչական նպատակներով՝ զենք պահելով խաղաղ բնակչության բնակավայրերի մեջտեղում, այդ թվում՝ կրոնական հաստատություններում։ Մամուլի ծառայությունում հավելել են, որ հարվածներից առաջ խաղաղ բնակչությանը նախօրոք զգուշացումներ են տրվել նրանց վնաս հասցնելու ռիսկը նվազեցնելու համար։
Իսրայելցի զինվորականների տվյալներով՝ պահեստներում պահվող զենքը նախատեսված էր Գազայի հատվածում ՑԱԽԱԼ-ի զորքերի, ինչպես նաև Իսրայելի խաղաղ բնակիչների դեմ օգտագործման համար և վերացվել է սպառնալիքը վերացնելու նպատակով։
Հետևեք մեզ՝ այստեղ



