Անզորության գինը. երբ պետությունը կորցնում է իր գյուղացուն. Հրայր Կամենդատյան
«Անզորության գինը»
Սիրելի՛ հայրենակիցներ,
Այն, ինչ այսօր կատարվում է մեր երկրի գյուղատնտեսության հետ, պարզապես տնտեսական անկում չէ։ Սա կոլապս է, սա կրախ է, որի առաջին հարվածն իրենց վրա են վերցնում մեր հողապահ գյուղացիներն ու ֆերմերները։
Ռուսաստանի Դաշնության ղեկավարության հետ շփումներից այլևս արձանագրված և ակնհայտ փաստ է՝ մենք կորցրել ենք ռուսական շուկան։ Մեր գյուղմթերքի արտահանումը դեպի մեր հիմնական շուկա փաստացի կանգնած է։ Եվ սա պատահականություն չէ, սա տարիների անհեռատեսության և անպատասխանատվության տրամաբանական հետևանքն է։
Բայց ամենասարսափելին տնտեսական կորուստը չէ։ Ամենասարսափելին անզորության խոստովանությունն է։
Երբ երկրի ղեկավարը, փոխանակ լուծումներ առաջարկելու, «պլանտատորի ցինիզմով» բոլորիս աչքերի մեջ նայելով հայտարարում է, թե ինքը ոչինչ անել չի կարող, դա պարզապես խոսք չէ։ Դա անզորության առաջին ալիքն է։
Այդ ալիքն այսօր սրբում է մեր գյուղատնտեսությունը։ Վաղն այն սրբելու է բանկային համակարգը, որովհետև վարկերի տակ կքած գյուղացին այլևս ի վիճակի չէ վճարել։ Մյուս օրը դա սրբելու է պետական բյուջեի մուտքերը, որովհետև փլուզվող տնտեսությունը բյուջե չի լցնում։
Անզոր ղեկավարը պետության համար ամենամեծ սպառնալիքն է։
Երբ ղեկավարն անզոր է, նա կորցնում է կառավարման բոլոր թելերը։ Նա դառնում է դիտորդ, ով միայն արձանագրում է սեփական ժողովրդի ողբերգությունը։ Բայց պետությունը դիտորդի կարիք չունի։ Ժողովուրդն իշխանության է կարգում ոչ թե անզորության լացն լսելու, այլ պաշտպանվածություն, շուկաներ և արժանապատիվ ապրուստ ունենալու համար։
Անզորությունը հանցագործություն է, երբ քո ետևում ամբողջ ժողովրդի ճակատագիրն է։ Եվ անզորը վերջապես պետք է գիտակցի ու հասկանա այն հստակ պահանջը, որն իրենից ակնկալում է հասարակությունը․ եթե անզոր ես, եթե չես կարողանում պաշտպանել քո տնտեսությունն ու քո երկիրը, ապա քո միակ քայլը տեղը զիջելն է նրանց, ովքեր ունեն կամք, կարողություն և պատասխանատվություն։
1
При поддержке Ucom в спортивной школе Вайка установлена солнечная электростанция мощностью 15 кВт
2
«По следам истории: благоустройство памятника погибшим участникам ВОВ в селе Джанфида»
3
Пашинян ты упустил свой шанс уйти спокойно. Аршак Карапетян
4
Новые финансовые навыки на «Давидбекских играх»: Idram&IDBank
5
Никогда Нагорный Карабах не был в составе независимого Азербайджана. Аршак Карапетян



