Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին. «Փաստ»
МЕЖДУНАРОДНОЕ«Փաստ» օրաթերթը գրում է.
mk-mari.ru–ն «Եվրոպան իր լոլոներով խաբել է Հայաստանին» վերնագրով հոդվածում գրում է, որ, ինչպես երևում է, Փաշինյանը լուրջ սխալ հաշվարկ է արել։ Politico հրատարակության տվյալներով, Եվրամիությունը չի կարողացել բացել իր շուկան հայկական լոլիկի համար այն մասշտաբով, որի հույսն ունեին Հայաստանի իշխանությունները։ Պարբերականը գրում է, որ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանական ընտրությունների քարոզարշավի ժամանակ ակտիվորեն օգտագործել է եվրաինտեգրման թեման, սակայն նրա հաղթանակից հետո Բրյուսելի կողմից սպասվող աջակցությունը չկա։ Հատկանշական է, որ ընտրություններից առաջ ԵՄ-ն բազմիցս է խոսել Հայաստանի և նրա շուկայի հետ համագործակցության հեռանկարների մասին, սակայն, պարզվում է, դրանք պարզապես դատարկ խոսքեր են եղել։
Միևնույն ժամանակ, Ռուսաստանը հրաժարվել է բավարարել մեղանչած Փաշինյանի խնդրանքները։ Երկիրը սահմանափակումներ է դրել Հայաստանից բազմաթիվ ապրանքների ներմուծման վրա՝ պատճառաբանելով արտադրանքի անհամապատասխանությունը սահմանված պահանջներին։ Գործարարների խոսքով, սահմանափակումներից հետո արտադրողները լուրջ խնդիրների են բախվել իրենց բերքը վաճառելու հարցում։ Մասնագետները պնդում են, որ հայկական լոլիկի զգալի ծավալներ են մնում չիրացված, պահեստները լցված են, իսկ որոշ քանակի բերք փչանում է հենց դաշտերում շուկաների բացակայության պատճառով։
Ստեղծված իրավիճակից դժգոհությունը վերածվել է բողոքի ցույցերի: Հուլիսի 20-ին հայ ֆերմերները փակել են Երևան-Երասխ միջազգային մայրուղին՝ պահանջելով, որ կառավարությունը անհապաղ միջոցներ ձեռնարկի իրենց բերքի վաճառքի խնդիրը լուծելու համար։ Միևնույն ժամանակ, Հայաստանը շարունակում է ընդլայնել համագործակցությունը արևմտյան երկրների հետ, և նաև մեծանում է ճնշումը Ռուսաստանի հետ համագործակցությանը միտված բիզնեսների և ձեռնարկատերերի վրա։
Ռազմական բլոգեր Յուրի Պոդոլ յական, հղում անելով Politico հրատարակությանը, նշել է, որ ԵՄ-ի կողմից հայկական լոլիկը չընդունելը պայմանավորված է նրանով, որ Փաշինյանի նախընտրական քարոզարշավն արդեն ավարտվել է, և ԵՄ–ի քաղաքական նպատակը կատարվել է: Նրա կարծիքով, եվրոպական խոստումները կրկին չեն հաստատվել իրական գործողություններով: Նա նաև իր Telegram ալիքում գրել է, որ նմանատիպ իրավիճակ նախկինում էլ նկատվել է այլ երկրների, մասնավորապես Ուկրաինայի դեպքում: Ըստ բլոգերի, այս ամենի հիմնական պատասխանատվությունը կրում է Նիկոլ Փաշինյանը, որը կրկին չի կարողացել արդարացնել իր սեփական քաղաքացիների սպասելիքները:
Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում



