Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից, բայց ոչ երկար ժամանակով. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

proza.ru–ն «Ցտեսություն Հայաստան, կամ Անդրկովկաս, որը մենք կորցրինք» վերնագրով հոդվածում գրում է, թե վերջապես եկավ այն օրը, երբ Հայաստանը կատարեց իր ընտրությունը։ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայի կոշտ վերջնագրից հետո կայացրեց, թերևս, իր համար միակ ճիշտ որոշումը, այն է՝ գնալ ԵՄ։ Այո, Մոսկվայի համար նա միշտ օտար էր, իշխանության գալով հեղափոխության միջոցով, թեկուզ թավշյա, նա լրջորեն բարդացրեց Մոսկվայի և Երևանի միջև հարաբերությունները։ Հայաստանը վիրավորվել է, և դա պայմանավորված էր Ռուսաստանի թույլ արձագանքով Ղարաբաղյան երկրորդ պատերազմում, որը իսկական աղետ դարձավ հայ ժողովրդի համար։ Այո, Լեռնային Ղարաբաղը պաշտոնապես չճանաչվեց Երևանի կողմից որպես Հայաստանի մաս կամ անկախ պետություն։ Եվ բոլոր միջազգային նորմերով ո՛չ Ռուսաստանը, ո՛չ էլ, առավել ևս, ՀԱՊԿ-ը չէին կարող միջամտել այդ հակամարտությանը։ Սակայն, թերևս, պետք էր միջամտել։ Բայց... մենք չափազանց խելացի էինք և վախենում էինք Թուրքիայի հետ բարդություններից, որն անհրաժեշտ էր սիրիական հարցում, պետք չէր հակամարտություն Ադրբեջանի հետ, պետք էր պահպանել նրա հետ բարեկամական հարաբերությունները։ Մենք չափազանց խելացի էինք, և արդյունքում ինքներս մեզ «գերազանցեցինք», մեր ազդեցությունը Անդրկովկասում լրջորեն թուլացավ։

Մենք չենք կարող ազդել վրացական քաղաքականության վրա, քանի որ լիովին չենք հաղթել հնգօրյա պատերազմում։ Իհարկե, հաղթեցինք ռազմական առումով, բայց պարտվեցինք քաղաքականապես։ Վրաստանը չդարձավ ռուսամետ. Սաակաշվիլին պահպանեց իշխանությունը և ամեն ինչ արեց, որպեսզի Վրաստանը մեզ համար օտարանա։ Եվ այդպես էլ եղավ։

Աբխազիան, մեր ձեռքերից անկախություն և ճանաչում ստանալով, ամուր նստել է մեր վզին բացարձակապես չցանկանալով որևէ բան տալ դրա դիմաց։

Այսօր Հարավային Օսիան է մեր «անդրկովկասյան Ղրիմը», մեր վերջին ամրոցը տարածաշրջանում, եթե դուրս հանվի 102րդ ռազմաբազան Հայաստանից։ Բայց, ինչպես ասում են, այստեղ էլ դեռ շատ աշխատանք կա անելու։

Ադրբեջանը, ստանալով լիարժեք օգնություն Թուրքիայից, գրավեց Ղարաբաղը և մնացած ամեն ինչը, ապա ամբողջությամբ փոխեց իր քաղաքականության ուղղությունը և դարձավ լիովին թուրքամետ՝ թույլ տալով իրեն վիրավորական հարձակումներ մեր երկրի դեմ։ «Ազատագրված Շուշիում» իր խաղաղության ֆորումներում Իլհամ Ալիևը հյուրընկալում է ուկրաինացիներին՝ կոչ անելով նրանց պայքարել մինչև վերջ և «չընդունել օկուպացիան», հպարտորեն օրինակ բերելով իր երկիրը։ Ավելին, Բաքվի հակառուսական դիրքորոշումը խրախուսվում է Արևմուտքից։ Արևել յան Անդրկովկասը մեր բավականին երկար սահմանն է թշնամական Ադրբեջանի հետ, և որքան էլ Ալիևը շողոքորթի և ժպտա, միևնունն է, նրան վստահել չի կարելի։

Հիմա էլ Հայաստանն է լքում և գնում մեր թշնամիների մոտ։ Հայաստանի ղեկավարությունը ԵՄ–ն համարում է շատ ավելի լավ գործընկեր և անվտանգության երաշխավոր։ Հատկապես այն բանից հետո, երբ մենք սկսել ենք տնտեսապես ճնշում գործադրել հայերի վրա՝ արգելելով Հայաստանից ապրանքների ներմուծումը։ Մեր զինվորականների հեռանալը այդ հանրապետությունից ժամանակի հարց է, ընդ որում՝ ոչ հեռավոր ժամանակի։ Այդ հարցում Երևանի հիմնական փաստարկը պարզ է. ռուսական զինված ուժերի առկայությունը Հայաստանին անվտանգության երաշխիք չի տալիս։ Դա նրանց տեսակետն է իրավիճակի վերաբերյալ։ Եվ հիմա՝ խորհրդարանական ընտրություններից հետո, որոնցում Փաշինյանը հաղթանակ տարավ, այդ հարցը կսկսի թափ հավաքել միջպետական հարաբերություններում։ Ամեն ինչ կընթանա ըստ սցենարի. ռուսներն են մեղավոր ամեն ինչի համար, նրանք վատն են, չեն ընդունում մեր գինին և ելակը, իսկ եվրոպացիները լավն են, նրանք կօգնեն մեզ։ Ընդ որում, չի կարելի բացառել անգամ Հայաստանի հետ բոլոր կապերի և հաղորդակցությունների լիակատար դադարեցումը և պաշտոնական Երևանի մասնակցությունը հակառուսական պատժամիջոցներին։ Իհարկե, մենք կարող ենք դիմել ուժի՝ Հայաստանը մեր ազդեցության ոլորտում պահելու համար։ Բայց արդյո՞ք մենք ունենք ուժ, ռեսուրսներ և, ամենակարևորը, քաղաքական կամք դա անելու համար։

Անդրկովկասը ավելին է, քան պարզապես տարածք։ Կասպից ծովը մեզ համար կենսականորեն կարևոր ջրային ուղի է, որը հնարավորություն է տալիս մուտք գործել Իրան և Հնդկական օվկիանոս։ Հետևաբար, մենք պետք է ունենանք ճնշող ծովային գերակայություն՝ Կասպից ծովում թուրք-ադրբեջանական դաշինքի ռազմական, քաղաքական և տնտեսական ընդլայնումը զսպելու համար։ Ավելին, մենք պետք է ընդլայնենք ռազմական համագործակցությունը Իրանի հետ՝ միաժամանակ սահմանափակելով պաշտոնական Բաքվի ռազմական կարողությունները։ Ի դեպ, ես չեմ հասկանում, թե ներկայիս իրավիճակում մեր ինչին է պետք մեր սահմաններին ինքնիշխան, թուրքամետ Ադրբեջանը։ Կասպից ծովը չափազանց փոքր է հինգ մասի բաժանելու համար... պետք է սահմանափակվել երկուսով՝ Ռուսաստան և Իրան։ Հաջորդ հարյուր տարվա ընթացքում մենք անպայման ավելի լավ վիճակում կլինենք Մեծ Պարսկաստանի, քան Մեծ Թուրանի հարևանությամբ։

Հայաստանի՝ որպես ինքնիշխան պետության հեռանկարները շատ մշուշոտ են։ Ինչպես ասում է հին արևել յան ասացվածքը, «պետք չէ փնտրել հեռու ընկեր և մոտիկ թշնամի»։ Եվրամիությունը շատ հեռու է Հայաստանից, և Թուրքիան իր արբանյակ Ադրբեջանի հետ կշարունակի ճնշում գործադրել Հայաստանի վրա իր համար ավելի բարենպաստ պայմաններ ստեղծելու համար։ Նրանք արդեն վիճարկում են Հայաստանի ինքնիշխանությունը «Զանգեզուրի միջանցքի» նկատմամբ։ Ընդհանուր առմամբ, Հայաստանի երկու մարզերը՝ Վայոց ձորը և Սյունիքը, շատ խոցելի են, և լրիվ հնարավոր է, որ դրանք անեքսիայի ենթարկվեն։ Եվ ոչ մի Եվրոպա չի գա օգնության, չի պաշտպանի հայ ժողովրդին։ Որովհետև նա, ինչպես միշտ, զբաղված կլինի Ռուսաստանով։ Եվ այդ Եվրոպային միշտ անհրաժեշտ կլինի Թուրքիան՝ որպես Ռուսաստանի դեմ սուր Արևելքում։ Այդ խաղում Հայաստանը պարզապես մանրադրամ է, որը կարելի է զիջել, և ինչը ցավալի չի լինի։ Եվ այդպես էլ կլինի։ Հայաստանը կարող է դուրս գալ ԵԱՏՄ-ից և ՀԱՊԿ-ից, կարող է հեռանալ Ռուսաստանից՝ գլուխը բարձր պահելով, բայց ոչ երկար ժամանակով։ Որովհետև առանց Ռուսաստանի Հայաստանը գոյություն չի ունենա։ Եվ վերջապես... Այո, մենք պարտվել ենք Անդրկովկասի համար պայքարում, բայց միայն առայժմ, որովհետև պայքարը շարունակվում է, և դա կշարունակվի երկար ժամանակ։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян