88-ամյա կինը հատապտուղ հավաքելիս անհետացել է
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանի Իրկուտսկի մարզում 88-ամյա կինը փրկվել է այն բանից հետո, երբ հատապտուղ հավաքելու նպատակով մտել էր տայգա և մոլորվել։ Այդ մասին հայտնել է տարածաշրջանի Ներքին գործերի նախարարությունը։
Դեպքը տեղի է ունեցել հուլիսի 29-ին։ Կինը տնից դուրս էր եկել առանց բջջային հեռախոսի և չէր տեղեկացրել ամուսնուն, թե որ ուղղությամբ է գնում։ Երբ նա երկար ժամանակ չէր վերադարձել, ամուսինը դիմել է ոստիկանություն։
Որոնողական աշխատանքներին միացել են ինչպես ոստիկանության աշխատակիցները, այնպես էլ Կլյուչի գյուղի բնակիչները։ Շուտով որոնողները հայտնաբերել են կնոջ թողած ելակի դույլը, ինչը զգալիորեն օգնել է սահմանափակել որոնման տարածքը։
Ավելի ուշ տարեց կնոջը գտել են ողջ։ Նրա խոսքով՝ կորցրել էր կողմնորոշումը և շուրջ հինգ ժամ թափառել էր տայգայում՝ գյուղից մոտ 5-6 կիլոմետր հեռավորության վրա։ Նրա կյանքին վտանգ չի սպառնում։
Հետևեք մեզ՝ այստեղ



