ԻՀՊԿ-ն հայտնել է Քուվեյթում «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայի օբյեկտների ուղղությամբ hարվածների մասին
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը հայտնել է Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» ավիաբազայում գտնվող կործանիչների անգարների, արբանյակային կապի համակարգերի և սարքավորումների պահեստների վրա հարձակման մասին, հայտնում է ՏԱՍՍ-ը:
«Իրանի բանակի անօդաչու թռչող սարքերը հարվածներ են հասցրել Քուվեյթի «Ահմադ ալ-Ջաբեր» բազայում տեղակայված կործանիչների օդանավակայանին, արբանյակային կապի համակարգերին և սարքավորումների պահեստներին», - ասվում է IRNA գործակալության հրապարակած՝ ԻՀՊԿ հայտարարության մեջ։
Հայտարարության մեջ ընդգծվում է, որ Քուվեյթում գտնվող ավիաբազան կարևոր դեր է խաղում ԱՄՆ-ի կողմից իրականացվող օդային հետախուզության և աջակցության գործողություններում և հանդիսանում է ամերիկյան բանակի համար օդային աջակցության ապահովման առանցքային կենտրոններից մեկը:
Հետևեք մեզ՝ այստեղ



