«Արարատցեմենտը» Փաշինյանինը չէ, պետությանն էլ չէ. Նարեկ Կարապետյան
ПОЛИТИКАՆարեկ Կարապետյանը քննադատել է Նիկոլ Փաշինյանի՝ գործարանների և բարեգործության վերաբերյալ հայտարարությունները՝ ընդգծելով, որ որևէ ձեռնարկություն պատկանում է իր սեփականատիրոջը, ոչ թե իշխանությանը։
«Այն գործարանը` «Արարատցեմենտը», որն ուզում է պետականացնել, ո՛չ իրենն է, ո՛չ պետությանը։ Այն պատկանում է սեփականատիրոջը։ Մարդու ունեցվածքն այդ մարդու սեփականությունն է։ Ի՞նչ է ուզում՝ գնանք մարդկանց սեփականազրկե՞նք»,- ասել է Կարապետյանը։
Նա նաև հակադարձել է բարեկարգման վերաբերյալ Փաշինյանի դիտարկումներին՝ հորդորելով նախ ուշադրություն դարձնել «Հայկական ժամանակի» գրասենյակի դարպասներին։ Կարապետյանի խոսքով՝ քննադատվող անձը բազմաթիվ ծրագրեր է իրականացրել, շինարարություն ու բարեկարգում կատարել, մինչդեռ իշխանությունը փորձում է ամեն ինչին բացասական որակում տալ։



