Երբ հանքարդյունաբերությունն ու նորագույն տեխնոլոգիաները նույն ալիքի վրա են
ОБЩЕСТВОԵրեկ Seaside Startup Summit-ի էներգետիկ միջավայրում անցկացվեց Mining Innovation Summit-ը՝ Հայաստանում հանքարդյունաբերության, տեխնոլոգիաների և նորարարությունների համադրմանն ուղղված առաջին և ամենամասշտաբային հարթակը։
Մի վայրում հավաքվել էին ոլորտների առաջատար ներկայացուցիչները՝ կիսվելու փորձով, նոր գաղափարներով ու լուծումներով, գտնելու համագործակցության նոր եզրեր և ձևավորելու երկխոսություն, որը կարող է վերածվել իրական նախագծերի։
Ժամանակակից հանքարդյունաբերությունը վաղուց միայն արդյունահանման մասին չէ։ Այն թվայնացման, ավտոմատացման, նորարարությունների և բարձր տեխնոլոգիաների խոշոր պատվիրատու ու ակտիվ սպառող է։
Միևնույն ժամանակ, Mining Innovation Summit-ը ցույց տվեց նաև հակառակ ուղղությամբ հնարավորությունը․ հանքարդյունաբերությունը կարող է դառնալ ոչ միայն տեխնոլոգիաների սպառող, այլև բարձր տեխնոլոգիական լուծումների ու նորարարությունների զարգացման կարևոր գործընկեր և պատվիրատու։
Այս հանդիպումը ևս մեկ անգամ ընդգծեց՝ երբ ավանդական ոլորտների փորձն ու նորարարական տեխնոլոգիաները միավորվում են, ստեղծվում են նոր հնարավորություններ՝ ավելի արդյունավետ, մրցունակ և կայուն տնտեսության համար։
1
Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
Я знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак Карапетян
4
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



