ԱԹՍ-ի հարձակում Օդեսայի մոտ. անձնակազմի 12 անդամներն Ադրբեջանի քաղաքացիներ են
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Օդեսայի նավահանգստի մերձակայքում երեք անօդաչու թռչող սարքեր հարվածել են «ATA-2» բեռնատար նավին, որի անձնակազմում եղել են Ադրբեջանի 12 և Թուրքիայի մեկ քաղաքացի: Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները:
Հարձակման հետևանքով նավը լուրջ վնասվածքներ է ստացել և ներկայումս ուղևորվում է դեպի Ռումինիայի ափեր: Նախնական տվյալներով՝ անձնակազմի անդամներից ոչ ոք չի տուժել:
Հիշեցնենք, որ ավելի վաղ՝ հուլիսի 14-ին Օդեսայի ափերի մոտ ԱԹՍ-ի հարձակման էր ենթարկվել թուրքական «Okean Maritime» ընկերությանը պատկանող և Տանզանիայի դրոշի տակ նավարկող «Atlas Bey» բեռնատար նավը: Նավի վրա գտնվող 11 ադրբեջանցի աշխատակիցներից 10-ին հաջողվել էր տարհանել, սակայն նավապետը՝ Ադրբեջանի քաղաքացի Սամադ Նասրուլլաևը, մահացել էր: Նրա մարմինը որոնողական աշխատանքներից հետո հայտնաբերվել էր հուլիսի 16-ին և ավելի ուշ տեղափոխվել Ադրբեջան:
Դեպքից հետո Ադրբեջանի ԱԳՆ-ն հայտարարություն էր տարածել՝ կոչ անելով իր քաղաքացիներին զերծ մնալ ռազմական գործողությունների գոտիներ մեկնելուց, այդ թվում՝ Սև ծովի ավազանում նավարկող տրանսպորտային միջոցներում աշխատելուց:
Հետևեք մեզ՝ այստեղ



