Ереван, 02.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

«Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում. Նարեկս մեր ուրախությունն իր հետ տարավ». մայոր Նարեկ Սաֆարյանն անմահացել է հոկտեմբերի 29-ին Քերթ գյուղում. «Փաստ»

ИНТЕРВЬЮ

«Փաստ» օրաթերթը գրում է.

«Նարեկս՝ երկու, մեծ տղաս՝ Կարենս, երեք տարեկան էին, երբ ամուսինս՝ Բորիս Սաֆարյանը, Արցախյան առաջին պատերազմի ժամանակ զոհվեց։ Նարեկս շատ խելոք, հանգիստ երեխա էր։ Բոլորն իրեն շատ էին սիրում, բոլորի ուշադրության կենտրոնում էր»,-«Փաստի» հետ զրույցում ասում է Նարեկի մայրիկը՝ տիկին Սիլվան։ Նարեկը ծնվել է Արցախում՝ Ստեփանակերտում։ Այստեղ են անցել նրա մանկությունն ու պատանեկությունը, հաճախել է Ստեփանակերտի թիվ վեց դպրոցը։ «Լավ էր սովորում դպրոցում։ Հավասարակշռված տղա էր, կռվարար չէր, ընկերասեր էր, դասարանում աչքի էր ընկնում սովորելով և վարքով»։ Ութերորդ դասարանն ավարտելուց հետո Նարեկը երկու տարի սովորել է Ստեփանակերտի Քրիստափոր Իվանյանի անվան ռազմամարզական վարժարանում։ «Նույն կերպ աչքի էր ընկնում նաև վարժարանում։ Երկու տարի իրենից մեկը չդժգոհեց, միայն դրական արձագանքներ էի ստանում իր մասին»։

Վարժարանում ուսումն ավարտելուց հետո Նարեկը կրթությունը շարունակել է Արմենակ Խանփերյանցի անվան ռազմական ավիացիոն համալսարանի ՀՕՊ բաժնում։ «Չորս տարի սովորելուց հետո սպայի ուսադիրներով՝ լեյտենանտի կոչումով վերադարձավ Արցախ։ 13 տարի ծառայեց բանակում։ Այնքան զինվորներ ծառայեցին իր հրամանատարության ներքո»։

Տիկին Սիլվան ևս 15 տարի աշխատել է զինված ուժերում: Ասում է, որ տղան համալսարանում էլ շատ լավ է սովորել։ «Երբ ավարտում էր, ինձ զանգահարեցին և շնորհակալություն հայտնեցին, որ այդքան հրաշալի տղա եմ դաստիարակել։ Չորս տարի սովորելու ընթացքում տասը դրամ ինձանից չի խնդրել։ Միշտ տարվա մեջ երկու անգամ արձակուրդներին տուն էր գալիս, հանգստանում, վերադառնում համալսարան։ Ուսանելու տարիներին նաև վեց ամիս սովորել է ՌԴ-ում՝ Սմոլենսկում»։

Արցախ վերադարձից հետո Նարեկը ծառայության է անցնում Մարտակերտում։ «Մինչև կապիտան դառնալն այնտեղ ծառայեց։ Հետո իրեն տեղափոխեցին Ստեփանակերտ։ Մեր տանը համեմատաբար մոտ էր, բայց երբեք անտեղի տուն չէր գալիս, իր ծառայության վայրում էր, դիրքեր էր բարձրանում, ամեն ինչ իր հետ տանում էր դիրքեր, որ որևէ բանի կարիք չունենա։ Կազմակերպված զինծառայող էր։ Այդ ժամանակ էլ երբեք մեզ նեղություն չէր տալիս»։

Սեպտեմբերի 27-ին սկսվում է պատերազմը։ «Պատերազմից վեց ամիս առաջ աշխատավայրում բարձրացել էր իր տեխնիկան նորոգելու, ընկել էր, ոտքը երկու տեղից կոտրել։ Իրեն տեղափոխել էին նախ՝ Մարտակերտ, հետո՝ Ստեփանակերտի հանրապետական հիվանդանոց, վիրահատել։ Հարսս ու տղաս ինձ ոչինչ չէին ասում, բայց զգում էի, որ մի բան այն չէ։ Հարսս, ի վերջո, ասաց, որ Նարեկս ընկել է, ոտքը վնասել։ Զանգեցի Կարենիս, ասաց՝ վիրահատում են։ Երկաթներ էին տեղադրել ոտքի մեջ։ Վեց ամիս տղաս տանը տանջվեց, քիչ-քիչ կազդուրվեց։ Մեկ շաբաթ էր՝ աշխատանքի էր գնում։ Այնքան լավ եմ հիշում՝ շաբաթ օրն ասաց, որ հագուստը պատրաստեմ, պետք է կիրակի առավոտյան գնա զորամաս։ Բայց սեպտեմբերի 27-ին պատերազմը սկսվեց։ Մյուս տղաս էլ էր ծառայում, երկուսով տանից դուրս եկան։ Նարեկիս ուղարկեցին դեպի Մարտակերտ, անտառներում էին, այդ վիճակում, երկաթները ոտքի մեջ։ Յոթ ամիսը պետք է լրանար, նորից վիրահատեին Նարեկիս, բայց չհասցրեց»։

Մինչև հոկտեմբերի 29-ը Նարեկը եղել է մարտի դաշտում։ «Հոկտեմբերի 28-ին զանգահարեց ինձ, ասաց, որ իմ մայրիկի տանն են։ Կարճ ու կոնկրետ էր խոսում, ուշ ժամ էր։ Իրեն հարցրեցի, թե ինչու չի սափրվում։ Արձագանքեց. «Մա՛մ, ինչի՞ մասին ես մտածում, չգիտես, թե այստեղ ինչ է կատարվում»։ Հաջորդ զանգը 12-ի կողմերն էր։ Ինձ ասաց, որ իրենց շտապ կանչել են։ Ընկերոջ՝ Արտուշի հետ էր Նարեկս։ Առավոտյան շուտ սկսեցի զանգել տղայիս, անհասանելի էր։ Զանգեցի Կարենիս, ասացի, որ եղբայրն անհասանելի է։ Ինքն էլ ինձ հանգստացրեց՝ հեռախոսներն անջատում են, որ ԱԹՍ-ներն իրենց տեղը չֆիքսեն։ Բայց ես անհանգիստ էի, որովհետև Նարեկս ինձ միշտ զանգահարում էր, գոնե երկու բառ խոսում էինք»։ Երկու օր ընտանիքը կապ չի ունենում Նարեկից, հոկտեմբերի 31-ին զանգահարում են եղբորը և ասում, որ զոհվել է։

Նարեկը զոհվել է ԱԹՍ-ի հարվածից՝ հոկտեմբերի 28-ի լույս 29-ի գիշերը Մարտունու շրջանի Քերթ գյուղում։ «Տղաները հասնում են գյուղ, մեքենաները կանգնեցնում են։ Օդից չորս հարված է եղել։ Ականատեսներ են եղել։ Տղաները զոհվում են, ժամեր շարունակ երեխեքը այրվել են: Կարենս տուն եկավ և բոթն ինձ հայտնեց։ Եկանք Երևան, պետք է արյուն հանձնեի, որ տղայիս գտնեինք։ Կարենս զուգահեռ հիվանդանոցներում էր փնտրում եղբորը, ասում էր՝ գուցե սուտ է, գուցե ողջ գտնեմ Նարեկին, բայց, ավաղ...»։ Մինչև նոյեմբերի 23-ն ընտանիքը լուրի է սպասել։ Այդ օրը մայրիկը ստացել է բոթը և որոշել որդուն հայրիկի մոտ տանել՝ Արցախ։

Տիկին Սիլվան տան անկյուններից մեկում մեկտեղել է որդու անձնական իրերը, դիպլոմները, մեդալները։ Ասում է՝ տեղահանման ժամանակ իմ հագուստը չվերցրեցի, բայց տղայիս բոլոր իրերը բերեցի Հայաստան։

Ապրելու ուժի մասին։ «Շատ հոգատար տղա էր, բոլորիս մասին մտածում էր, ուշադիր էր շատ, սիրում էր նվերներ անել հարազատներին։ Իսկ հիմա ամեն ինչ կիսատ է, միայն այս հիշողություններն են մնացել։ Հիմա անուժ եմ, ուժերս մնացին 2020 թվականում, հիմա ոչինչ էլ ապրելու ուժ չի տալիս։ Ուղղակի մի փոքր ուրախանում եմ տղայիս երեխաներով, նրանք են ինձ մի քիչ մխիթարում։ Նարեկը մեր ուրախությունն իր հետ տարավ»։

Հ. Գ. - Մայոր, մարտկոցի հրամանատար Նարեկ Սաֆարյանը ծառայության տարիներին պարգևատրվել է ՀՀ «Անբասիր ծառայության համար» 1-ին աստիճանի, «ՀՀ Զինված ուժեր 20 տարի» հոբել յանական, ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալներով։ Հետմահու պարգևատրվել է ԱՀ «Մարտական ծառայություն» մեդալով։ Հուղարկավորված է Ստեփանակերտի Եղբայրական պանթեոնում՝ հայրիկի կողքին։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

IDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствами