Փրկարարները իրականացրել են հարկադիր քարաթափում՝ կանխելով հնարավոր վտանգը
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 28-ին ՀՀ ՆԳՆ ՓԾ տնօրեն-ՆԳ նախարարի տեղակալի հանձնարարականով ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության կողմից Երևան-Երասխ ավտոճանապարհի 83-84-րդ կմ-երին իրականացվել են հարկադիր քարաթափման աշխատանքներ։
Միջոցառման նպատակն էր կանխարգելել քարաթափման հնարավոր վտանգը և ապահովել ճանապարհահատվածում երթևեկության անվտանգությունը։ Կիրառելով մասնագիտացված տեխնիկական միջոցներ՝ փրկարարական ուժերը ճանապարհամերձ վտանգավոր լանջից հեռացրել են մոտ 5 խմ ծավալով քարային զանգված։
Աշխատանքներին ներգրավվել են ՓԾ Արարատի մարզային փրկարարական վարչության բնակչության պաշտպանության բաժնի և Արարատի հրշեջ-փրկարարական ջոկատի ծառայողները։ Անվտանգության ապահովման և երթևեկության կանոնակարգման հարցում աջակցություն են ցուցաբերել Ոստիկանության պարեկային ծառայության աշխատակիցները, իսկ գործընթացի տեխնիկական աջակացությունը ապահովել են «Արարատ Ճանշին» ՍՊԸ-ի մասնագետները։
ՆԳՆ փրկարար ծառայություն



