Հունաստանում տզի խայթոցի հետևանքով կինը 42 օր մնացել է կոմայի մեջ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հունաստանում հանգստանալիս տիզը խայթել է կնոջը, ինչից հետո նա հետո 42 օր մնացել է կոմայի մեջ։ Այս մասին հայտնում է BBC-ն։
Վեց շաբաթ կոմայի մեջ մնալուց հետո մի կին տառապում է հիշողության կորստով և ցնցումներով, ինչպես նաև ստիպված է օրական 18 հաբ ընդունել։
Ուելսից Վիկտորիա Ստելլասը 2019 թվականին Սիրոս կղզում գտնվելիս գրիպին բնորոշ ախտանիշներ է ունեցել, իսկ տուն վերադառնալուց հետո նրա մոտ գիշերային ցնցումներ են սկսվել։
Նա դիմել է հիվանդանոց, սակայն «ոչ ոք չի իմացել՝ ինչն է խնդիրը»․ արդյունքում նրան ՄՌՏ հետազոտության են ենթարկել և ուղղաթիռով տեղափոխել Լիվերպուլի «Ուոլթոն» կենտրոն, որտեղ նրան 42 օրով արհեստական կոմայի մեջ են պահել։
Այնուհետև Վիկտորիայի մոտ ախտորոշվել է տզային էնցեֆալիտ՝ գլխուղեղի բորբոքում, որը կարող է մահացու ելք ունենալ։
«Դա ամբողջությամբ փոխեց կյանքս։ Բացի աշխատանքից, այլևս հաճախ դուրս չեմ գալիս»,-ասել է 51-ամյա կինը։
Վիկտորիան մի երեխա ունի։ Նա կարծում է, որ տիզն իրեն կծել է այն ժամանակ, երբ գտնվել է հարազատի տանը, քանի որ վերջինս այծեր է պահում։
Հետևեք մեզ՝ այստեղ



