Ереван, 26.Октябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Իտալիան ուժեղացնում է Իսպանիայից ժամանողների սահմանային հսկողությունը. ի՞նչ է փոխվում

МЕЖДУНАРОДНОЕ

Սեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին

Իտալիան Սեուտայի ճգնաժամից հետո վերականգնել է ստուգումները Իսպանիայից ժամանողների համար։ Նավահանգիստներում և օդանավակայաններում փաստաթղթեր են ստուգվում ԵՄ-ին չանդամակցող երկրների քաղաքացիներից։

Սեուտայի միգրացիոն ճգնաժամը քաղաքական հակամարտություն է առաջացրել Իտալիայի և Իսպանիայի միջև։ Իսպանական անկլավ հազարավոր միգրանտների ժամանման մասին լուրերից հետո Ջորջա Մելոնիի կառավարությունը հայտարարեց Իսպանիայից ծովով և օդով ժամանողների սահմանային հսկողության ուժեղացման մասին։

Ուրբաթ օրը մի շարք լրատվամիջոցներ հայտնեցին, որ Հռոմը դադարեցնում է Շենգենյան համաձայնագրի գործողությունն Իսպանիայի նկատմամբ, քանի որ վարչապետ Մելոնին X-ի իր գրառման մեջ նշել էր, թե «կառավարությունը որոշել է ժամանակավորապես կասեցնել Շենգենով նախատեսված ազատ տեղաշարժի ռեժիմը Իսպանիայի հետ ծովային և օդային հաղորդակցությունում՝ կրկին մտցնելով սահմանային հսկողություն»։

Այուամենայնիվ, Շենգենյան համաձայնագիրն արդեն իսկ նախատեսում է հսկողության վերականգնման հնարավորություն «հասարակական կարգին կամ ներքին անվտանգությանը սպառնացող լուրջ վտանգի դեպքում»․ մեխանիզմ, որն Իտալիան արդեն ավելի քան մեկ տարի կիրառում է Սլովենիայի հետ սահմանին՝ երրորդ երկրների քաղաքացիների նկատմամբ։ Ներքին գործերի նախարար Մատեո Պիանտեդոզին այս միջոցը որակել է որպես «կարևոր, բայց կանխարգելիչ»։

Այսպիսով, Իտալիան Իսպանիայի հետ սահմանին վերսկսել է սահմանային հսկողությունը՝ որպես Շենգենյան կանոնների բացառություն, քանի որ ոչ մի երկիր չի կարող միակողմանիորեն մյուսին դուրս հանել ազատ տեղաշարժի գոտուց։

Ինչպես են գործում Իսպանիայից ժամանողների ստուգումները

Ավելի ուշ նախարար Պիանտեդոզին հստակեցրել է, որ խոսքը Իսպանիայի հետ ծովային և օդային սահմաններին մեկ ամիս ժամկետով հսկողության վերականգնման մասին է, և սա միջոցառում է, «որն ուղղված է նախևառաջ ստուգելու շենգենյան գոտում գտնվելու օրինականությունը ԵՄ-ին չանդամակցող երկրների քաղաքացիների համար»։

Շաբաթ օրը վաղ առավոտից ոստիկանությունն ընտրողական ստուգումներ է անցկացրել Հռոմի Ֆյումիչինո, ինչպես նաև Միլանի Մալպենսա և Լինատե օդանավակայաններում։ ԵՄ քաղաքացիների համար բավարար է եղել ներկայացնել անձը հաստատող փաստաթուղթ, մինչդեռ ոչ ԵՄ երկրների քաղաքացիները ստիպված են եղել ցույց տալ ոչ միայն անձը հաստատող փաստաթուղթ, այլև կացության վավեր թույլտվություն կամ վիզա։

Իտալիայից Իսպանիա մեկնող քաղաքացիների համար ոչինչ չի փոխվում. նրանք նախկինի պես կարող են ազատորեն մուտք գործել երկիր։

Հռոմի և Մադրիդի դիմակայությունը դուրս է գալիս ԵՄ մակարդակ

Ստուգումները վերականգնելու Հռոմի որոշումը խիստ արձագանք է առաջացրել Իսպանիայի իշխանությունների կողմից։ Վարչապետ Պեդրո Սանչեսը նամակ է հղել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտային և Եվրոպական հանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լյայենին՝ խնդրելով Բրյուսելի միջամտությունը՝ Իսպանիային աջակցելու և միգրացիոն ճգնաժամը զսպելու ԵՄ երկրների ռազմավարությունները վերահամաձայնեցնելու համար։

Զուգահեռաբար, Իտալիայի վարչապետ Ջորջա Մելոնին և Դանիայի վարչապետ Մետե Ֆրեդերիկսենը եվրոպական իշխանություններին նամակ են հղել, որի տակ ստորագրել են նաև անդամ պետությունների ևս 22 առաջնորդներ՝ խնդրելով գումարել հանդիպում՝ անօրինական ներգաղթի դեմ հրատապ միջոցները քննարկելու համար։

Շաբաթ օրը կեսօրին ֆոն դեր Լյայենը սոցցանցերում գրել էր, որ բանակցություններ է վարել հանձնակատարներ Մագնուս Բրումների և Մարիբ Շույցայի հետ՝ քննարկելով Սեուտայի ճգնաժամը, և նշել, որ անկլավ անօրինական կերպով ժամանած միգրանտների մեծ մասն արդեն արտաքսվել է հայրենիք։

Եվրահանձնաժողովի ղեկավարն ավելացրել է, որ Մարոկկոյից ժամանած միգրանտներից ոչ ոք չի հասել ոչ Իսպանիայի մայրցամաքային մաս, ոչ էլ ԵՄ այլ երկրներ՝ ևս մեկ անգամ ընդգծելով Եվրոպայի դիմակայունությունն ամրապնդելու անհրաժեշտությունը, և հայտնել է իր պատրաստակամությունը՝ մասնակցելու եվրոպական առաջնորդների խնդրած տեսակոնֆերանսին։ Այն նախատեսված է առաջիկա երեքշաբթի օրը և կկազմակերպվի ԵՄ Խորհրդում նախագահող Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինի կողմից։

Իրենց նամակում Մելոնին և Ֆրեդերիկսենը կոչ են արել համատեղ գործողությունների՝ «ամրապնդելու արտաքին սահմանները, հակազդելու անօրինական ներգաղթին, պայքարելու մարդկանց թրաֆիքինգով զբաղվողների դեմ, դարձնելու արտաքսումներն ավելի արդյունավետ և վերացնելու ցանկացած գործոն, որը կարող է խրախուսել նոր անօրինական մուտքերը»։

Հետևեք մեզ՝ այստեղ

Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак КарапетянUcom вместе с FPWC примет участие в COP17, представив результаты многолетнего экологического сотрудничества«Бойня» на Амулсаре. Манифест отступничества, экологического преступления и заговора против государственностиТайные инспекторы Michelin в Армении: кто может получить первую звезду? Армения между ОДКБ и новыми вызовами: что стоит за дискуссией о базе в Гюмри«Золотой час»։ IDBank объясняет, как правильно действовать после атаки мошенниковМы — рабочая сила, которая пашет на иностранное государство?Юнибанк выпустил бессрочные облигации с годовой купонной доходностью 13,2% Ucom оценила экологические показатели своей деятельностиРоссия представляет на выставке «ADEX-2026» в Баку масштабную экспозициюРубеж| Где будут судить дезертира?. Аршак КарапетянЮнибанк предлагает долларовые облигации с годовой купонной доходностью 6%Ucom — официальный партнер Армяно-британского бизнес-форума 2026На Эребуни 20/52 открылся обновленный Центр продаж и обслуживания Ucom Юнибанк вступил в Армянскую ассоциацию солнечной энергетикиРубеж| В азербайджанских мечетях молятся точно не на древнеазербайджанском языке. Аршак КарапетянАмериабанк — самый инновационный цифровой банк в Армении: 9 наград в рамках премии Global Finance «Лучший цифровой банк» ВТБ (Армения) предлагает корпоративным клиентам эффективные решения для управления свободными средствамиЮнибанк и Picsart Academy провели «День знаний» для детейЮнибанк выпустил облигации в драмах и долларах США с купонной доходностью 10,3% и 6%В сердце Еревана родилась новая фантастическая история: дух старого города в отеле Hayasa Hotel Old YerevanРальф Йирикян — о цене цифровой трансформации на 13-й Региональной HR-конференции Rate.Trading: обмен валюты на новой цифровой платформе Теперь в Glovo можно платить через Idram - долгожданное партнерство стало реальностью«Город добрых дел» Idram: от командной игры к реальным благотворительным проектамUcom и FAST объединяют искусственный интеллект и зелёные инновации«Удар по Церкви — удар по армянской идентичности»: эксперты обсудили угрозы национальному наследиюПочему Армения не обратилась в ОДКБ во время войныОт выбора автомобиля до покупки — все это в одном месте: Америабанк представит платформу MyCar.am и специальные предложения на Armenian Auto Show Рубеж | Двойная игра: какова цена фальшивой искренности?․ Аршак КарапетянIDBank и фонд «Декавва» поддерживают жителей АрцахаARMAT FIGHT SHOW (AFS) × ORION FIGHT CLUB (OFC)․ Армения против всего мира