3 զոհ, 21 վիրավոր՝ մոսկովյան ռեստորանի մուտքում պայթյունի հետևանքով
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ երեկոյան Մոսկվայի կենտրոնի բարձրակարգ ռեստորանի մուտքում կնոջ մոտ գտնվող ինքնաշեն ռումբի պայթյունի հետևանքով երեք մարդ է զոհվել, առնվազն 21-ը վնասվածքներ են ստացել, հայտնել են ռուսաստանյան իշխանությունները։
Ոստիկանության տվյալներով՝ պայթյունը տեղի է ունեցել ժամը 20-ից րոպեներ առաջ՝ Կուդրինսկայա հրապարակում գտնվող իտալական ռեստորանի մոտ։
Ըստ Ռուսաստանի հակաահաբեկչական կոմիտեի՝ անհայտ կինը փորձել է մտնել Balzi Rossi ռեստորան, սակայն անվտանգության աշխատակիցը նրան թույլ չի տվել, հաղորդում է РИА "Новости" պետական լրատվականը:
Կինը, անվտանգության աշխատակիցը և ռեստորանի հաճախորդներից մեկը մահացել են, փոխանցում է Reuters-ը։
Վիրավորները տարբեր աստիճանի վնասվածքներ են ստացել, տեղեկացրել են ոստիկանությունից։
Իրավասու մարմիններն առայժմ չեն մանրամասնում, թե ով կարող էր պատասխանատու լինել դեպքի համար։
"Коммерсантъ"-ը, հղում անելով իր աղբյուրներին, գրում է, որ պայթյունի նպատակն էր սպանել և վնասել ռեստորանի ամառային գոտում գտնվող հաճախորդներին։
Լրատվամիջոցը մանրամասնում է, որ, ըստ ենթադրությունների, ռումբը հեռակառավարվող էր և գործի էր դրվել մեկ ուրիշի կողմից։ Այն կրող կինը, հնարավոր է, տեղյակ չէր, որ իր մոտ գտնվողը պայթուցիկ սարք էր։
Ռեստորանի կայքում նշված էր, որ այն շաբաթ օրը փակ է մասնավոր միջոցառման համար։
Հետևեք մեզ՝ այստեղ



