Ողբերգական վթար. ի՞նչ էր եղել մոպեդավարի հետ
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հուլիսի 31-ին՝ ժամը 11:45-ի սահմաններում, Երևան-Սևան-Իջևան ավտոճանապարհի 55-րդ կմ հատվածում Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացի, 37-ամյա Բեգենչ Չ.-ն իր վարած «Honda» մակնիշի մոպեդով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջվել։
MediaHub-ի տեղեկություններով՝ մոպեդավարը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Սևան» բժշկական կենտրոն։
Աղբյուրի փոխանցմամբ՝ մոպեդավարը ԲԿ է տեղափոխվել գիտակից վիճակում։ Մինչ բժիշկները փորձել են հասկանալ, թե ինչ է եղել Թուրքմենստանի Հանրապետության քաղաքացու հետ, նրան նստեցրել են սայլակին, ինչի ժամանակ գլուխը բավականին հետ է ընկել, և նրա մոտ սկսվել է սրտխառնոց, փսխումներ։ Պարզվել է, որ նրա մոտ ներքին արյունահոսություն է սկսվել։ Մինչ բժիշկները որոշել են վիրավորին տեղափոխել Երևան, նա հիվանդանոցում մահացել է։
MediaHub-ին Քննչական կոմիտեից հայտնեցին, որ դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ։
«Դեպքի առթիվ ՀՀ քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ՝ Քրեական օրենսգրքի 342-րդ հոդվածի 2-րդ մասով (ճանապարհային երթևեկության անվտանգության ապահովմանն ուղղված պահանջները կամ ճանապարհային երթևեկության կամ տրանսպորտային միջոցների շահագործման անվտանգությունն ապահովող կանոնները խախտելը)»,- հայտնեց ՔԿ մամուլի քարտուղար Կիմա Ավդալյանը:
MediaHub-ին հայտնեցին նաև, որ վարույթով կատարվում են անհրաժեշտ վարութային և ապացուցողական այլ գործողություններ:
Մարիաննա Արամյան
Հետևեք մեզ՝ այստեղ



