Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Զգուշացնում են ճգնաժամի մասին. Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

newizv.ru-ն «Ռուսաստանին չի կարելի անտեսել. ինչո՞ւ են կարևոր Պուտինի շփումները Ալիևի և Փաշինյանի հետ» վերնագրով հոդվածում գրում է, որ 24 ժամից էլ պակաս ժամանակում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը զրուցել է Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ, իսկ Արտաքին հետախուզության ծառայությունը (SVR) նախազգուշացրել է Հայաստանում լուրջ խնդիրների մասին, եթե երկիրը դուրս գա Եվրասիական տնտեսական միությունից:

Հայաստանի դուրս գալը Եվրասիական տնտեսական միությունից (ԵԱՏՄ) կհանգեցնի խոր տնտեսական ճգնաժամի, իսկ Եվրամիությունը չի կարողանա փոխհատուցել Երևանի կորուստները, հուլիսի 28-ին հաղորդել է Ռուսաստանի Արտաքին հետախուզության ծառայության մամուլի բյուրոն։ «Եվրոպական կառույցները գիտակցում են, որ ԵՄում աճող տնտեսական խնդիրները, որոնք առաջացել են հակառուսական պատժամիջոցների քաղաքականությունից և եվրոպացի բյուրոկրատների՝ Ուկրաինային պատերազմում աջակցելու մոլուցքային ցանկության պատճառով, կխանգարեն Բրյուսելին փոխհատուցել Երևանի միլիարդավոր դոլարների կորուստները։ Եվրոպական շատ երկրներ արդեն իսկ ազդանշան են տվել ԵՄ ղեկավարությանը, որ չեն ցանկանում բացել իրենց շուկաները Հայաստանից ապրանքների համար՝ ի վնաս տեղական արտադրողների», - ասվում է SVR-ի հայտարարության մեջ։

Բրյուսելը կշարունակի Երևանին խոստանալ աջակցություն՝ միաժամանակ կապելով ԵՄ-ին անդամակցության հեռանկարը Հայաստանի իշխանությունների նկատմամբ նոր պահանջների հետ։ «Մասնավորապես, Փաշինյանի կառավարության վրա արդեն ճնշում են գործադրում ռազմավարական ոլորտներում ռուսական բիզնեսի ներկայությունը նվազեցնելու, Ռուսաստանի Դաշնության հետ մարդասիրական կապերը խզելու և ներքին հակառակորդներին ճնշելու համար: Այս քաղաքականությունը նախատեսվում է առաջ տանել հայ քաղաքացիների համար վիզային ռեժիմի ազատականացման հեռանկարների մանիպուլ յացիայի և «լուսավոր ապագայում» Հայաստանը «աշխարհի ծաղկուն խաչմերուկ» դարձնելու խոստումների հաշվին», - նշել է SVR-ը։

Բրյուսելը չպետք է ակնկալի, որ ԵԱՏՄ երկրները կպահպանեն Երևանի քաղաքական անձնակազմը ջրի երեսին և կհովանավորեն նրա մարաթոնյան լողը դեպի ԵՄ, եզրափակել է ծառայությունը:

Ըստ քաղաքագետ Իլ յա Ուխովի, Վլադիմիր Պուտինի հաջորդական զրույցները Նիկոլ Փաշինյանի և Իլհամ Ալիևի հետ հազիվ թե պատահական լինեն։ «Երևանը փորձում է միաժամանակ պահպանել ԵԱՏՄ-ին իր մասնակցության տնտեսական օգուտները և զարգացնել ինտեգրումը Եվրամիության հետ», - ասել է նա newizv.ru-ի հետ զրույցում։

Չնայած Հայաստանի իշխանությունները անընդհատ խոսում են առևտրի դիվերսիֆիկացիայի մասին, բայց Ռուսաստանն է մնում այդ երկրի արտադրանքի հիմնական շուկան: Միևնույն ժամանակ, Հայաստանում տնտեսական իրավիճակը վատթարանում է, ինչի մասին վկայում են, մասնավորապես, գյուղացիների բողոքի ցույցերը։ «Ռուսաստանից և ԵԱՏՄ-ից տնտեսական օգուտներ ստանալը, միաժամանակ սիրախաղ անելով Եվրամիության հետ, անհնար է։ Ռուսական շուկան մնում է առանցքային Հայաստանի համար, իմ կարծիքով՝ այն կազմում է հայկական արտադրանքի մոտավորապես 8090 %-ը, - նշել է Ուխովը,– Եվրոպան Ռուսաստանին հայտարարել է իր աշխարհաքաղաքական հակառակորդ, և նրա ղեկավարությունը բացահայտ խոսում է մինչև 2030 թվականը հնարավոր հակամարտությանը նախապատրաստվելու մասին։ Կարծում եմ, որ Պուտինը կարող էր Փաշինյանին բացատրել, որ ժամանակակից աշխարհում տնտեսական և քաղաքական հարցերը փոխկապակցված են և Հայաստանի ղեկավարությունը պետք է որոշում կայացնի»։

Չնայած ռուս-ադրբեջանական հարաբերությունների կառուցողական բնույթի մասին պաշտոնական հայտարարություններին, Մոսկվայի և Բաքվի միջև խնդրահարույց հարցեր են մնում, շարունակել է քաղաքագետը։ «Դրանց թվում են Ադրբեջանում բանտարկված ռուսները, Իլհամ Ալիևի կապերը Վլադիմիր Զելենսկու հետ և երրորդ երկրների միջոցով Ուկրաինային ադրբեջանական զենքի հնարավոր մատակարարումների մասին հաղորդագրությունները», - ասել է Ուխովը newizv.ru-ին։

Միևնույն ժամանակ, Հայաստանն ու Ադրբեջանը վարում են իրենց սեփական բանակցություններ։ Ըստ Երևանի, վիճելի հարցերի մեծ մասն արդեն լուծված է։ TRIPP նախագիծը՝ հարավային Սյունիքի մարզով անցնող տրանսպորտային երթուղին, որը նախատեսված է Ադրբեջանի մայրցամաքային մասը Նախիջևանի հետ կապելու համար, նույնպես առաջ է շարժվում։ «Ռուսաստանը պահպանում է նշանակալի աշխարհաքաղաքական շահեր Կովկասում. 102-րդ ռուսական ռազմաբազան դեռևս գտնվում է Հայաստանում։ Ո՛չ Երևանը, ո՛չ էլ Բաքուն չեն կարող անտեսել իրենց ամենամոտ գտնվող մեծ տերության դիրքորոշումը։ Իր հետևողական կոչերով Պուտինը ցույց է տալիս, որ Ռուսաստանը մնում է տարածաշրջանում իրավիճակի կարևոր արբիտր», - նշել է քաղաքագետը։

Փաշինյանի և Ալիևի հետ Պուտինի՝ գրեթե իրար հետևից տեղի ունեցած հեռախոսազրույցները փոխկապակցված են և չեն սահմանափակվում Մոսկվայի՝ Երևանի և Բաքվի հետ երկկողմ հարաբերություններով։ «Կարծում եմ, որ սա պատահականություն չէ։ Այս զրույցների ընթացքում, անշուշտ, քննարկվել են Անդրկովկասում կայունության հարցերը»,- ասել է Ուխովը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян