Բժիշկը նշել է շոգի ժամանակ զովանալու ճիշտ եղանակները
ЛАЙФՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ամառային շոգ օրերին կարևոր է ճիշտ ընտրել օրգանիզմը զովացնելու եղանակները, քանի որ կտրուկ ջերմաստիճանային փոփոխությունները կարող են բացասաբար ազդել առողջության վրա։
Past.am-ի փոխանցմամբ՝ Կուզբասի գլխավոր սրտաբան Ալեքսեյ Ալեքսեենկոն խորհուրդ է տալիս շոգ եղանակին նախընտրել զով, այլ ոչ թե սառը ջուրը։ Նրա խոսքով՝ մեծահասակների համար լավագույն տարբերակներից են զով ցնցուղ ընդունելը կամ մարմինը խոնավ սրբիչով սրբելը։
Բժիշկը նշում է, որ չափազանց սառը ջուրը կարող է առաջացնել արյունատար անոթների կտրուկ կծկում, ուստի անհրաժեշտ է խուսափել ջերմաստիճանի հանկարծակի փոփոխություններից։
Ալեքսեենկոն նաև անդրադարձել է նորածինների խնամքին շոգ եղանակին։ Նրա խոսքով՝ փոքրիկներին կարելի է զովացնել միայն մեղմ ֆիզիկական մեթոդներով՝ օրինակ՝ ջրով լվանալով կամ թրջելով ձեռքերը, ոտքերը և ճակատը։ Միաժամանակ ջրի ջերմաստիճանը պետք է լինի սենյակայինից փոքր-ինչ ավելի զով, բայց ոչ սառը։
Մասնագետը հիշեցնում է, որ շոգ օրերին կարևոր է նաև բավարար հեղուկ օգտագործելը, հնարավորության դեպքում խուսափել արևի ուղիղ ճառագայթներից և պահպանել օրգանիզմի բնական ջերմակարգավորումը։
Հետևեք մեզ՝ այստեղ



