Լեհական կործանիչները Բալթիկ ծովի վրա ռուսական հետախուզական ինքնաթիռ են որսացել
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Լեհական երկու կործանիչ Բալթիկ ծովի վրա որսացել են ռուսական Իլ-20 ռադիոէլեկտրոնային հետախուզական ինքնաթիռը, որը թռչում էր անջատված հաղորդիչով։ Այդ մասին հայտնել է Լեհաստանի պաշտպանության նախարար Վլադիսլավ Կոսինյակ-Կամիշը՝ նշելով, որ երկրի օդային տարածքի խախտում չի արձանագրվել։
Նախարարի խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել օգոստոսի 3-ին՝ Պոմորյեի մարզի ափից մոտ 60 կիլոմետր հյուսիս-արևմուտք։
Սա վերջին օրերին նման երկրորդ միջադեպն է։ Հուլիսի 31-ին լեհական կործանիչները ևս որսացել էին ռուսական Իլ-20 հետախուզական ինքնաթիռը։ Դրանից մեկ օր առաջ էլ ռուսական թևավոր հրթիռ էր մտել Լեհաստանի տարածք և պայթել։
Միաժամանակ Գերմանիան Լիտվայի և Բելառուսի սահմանի մոտ տեղակայել է ռադիոէլեկտրոնային պայքարի ստորաբաժանում։ Euronews-ի փոխանցմամբ՝ այն զբաղվում է ռադիոկապի և ռադարային ազդանշանների որսմամբ ու վերլուծությամբ, ինչպես նաև վերահսկում է էլեկտրամագնիսական միջավայրը։ Անհրաժեշտության դեպքում ստորաբաժանումը կարող է խափանել հավանական հակառակորդի կապի համակարգերի աշխատանքը։
ՆԱՏՕ-ն վերջին ամիսներին ուժեղացնում է իր արևելյան թևը՝ Ռուսաստանի հնարավոր սպառնալիքի վերաբերյալ մտահոգությունների ֆոնին, մինչդեռ Մոսկվան շարունակում է հերքել դաշինքի անդամ երկրների վրա հարձակվելու մտադրությունը։
Հետևեք մեզ՝ այստեղ



