Այս կինը դաժանորեն սպանել է ամուսնուն
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Բրիտանիայում դատարանը ինը տարվա ազատազրկման է դատապարտել մի կնոջ, որը մասնակցել էր իր նախկին ամուսնու դեմ կազմակերպված թթվային հարձակմանը։ Այս մասին հայտնում է Evening Standard-ը։
Դեպքը տեղի էր ունեցել 2025 թվականի փետրվարին՝ Պլիմութ քաղաքում։ Ըստ քննության՝ երկու տղամարդ գիշերը ներխուժել էին 38-ամյա Դեննի Քահալեյնի տուն, երբ նա քնած էր, և նրա վրա ծծմբական թթու էին լցրել։ Հարձակման հետևանքով տղամարդը կորցրել էր մեկ աչքը, ստացել մարմնի ծանր քիմիական այրվածքներ և ենթարկվել մի շարք վիրահատությունների, այդ թվում՝ մաշկի փոխպատվաստման։ Սակայն մոտ տասը շաբաթ անց նա մահացել էր վնասվածքներից առաջացած բարդությունների՝ թոքային զարկերակի թրոմբոէմբոլիայի հետևանքով։
Քննությամբ պարզվել է, որ հանցագործության կազմակերպման մեջ ներգրավված է եղել նաև զոհի նախկին կինը՝ Փարիզ Ուիլսոնը։ Իրավապահների տվյալներով՝ հարձակման պատճառը Քահալեյնի՝ թմրավաճառ Ռայան «Ֆրոստ» Քենեդիի նկատմամբ ունեցած շուրջ 120 հազար ֆունտ ստեռլինգ պարտքն էր։ Ըստ մեղադրանքի՝ Ուիլսոնը համաձայնել էր աջակցել հարձակման կազմակերպմանը՝ դրա դիմաց ստանալով գումար և Թուրքիայում հանգստի խոստում։
Դատարանում կինը ընդունել է, որ մասնակցել է դավադրությանը, սակայն պնդել է, որ չի նախատեսել նախկին ամուսնու մահը։ Չնայած այդ հայտարարությանը՝ երդվյալ ատենակալները նրան մեղավոր են ճանաչել, և դատարանը նշանակել է ինը տարվա ազատազրկում։
Գործով մեղավոր են ճանաչվել նաև 23-ամյա Աբդուլռաշիդ Ադեդոջան և 27-ամյա Իսրայել Ավգուստը, որոնք դատապարտվել են ցմահ ազատազրկման։ Նրանց հանցակցին՝ 24-ամյա Ռամարնի Բակասին, դատարանը դատապարտել է տասը տարվա ազատազրկման։
Քննության տվյալներով՝ հանցավոր խմբի ենթադրյալ ղեկավար Ռայան Քենեդին շարունակում է հետախուզվել։ Իրավապահները կարծում են, որ նա ներկայումս թաքնվում է Դուբայում։
Հետևեք մեզ՝ այստեղ



