Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը. Մհեր Ավետիսյան
БЛОГԵս այնքան էլ չեմ տեսնում, որ ժողովուրդն է պահանջում այս կամ այն ուղղությունը։ Ավելի շատ տեսնում եմ, որ դա ցանկանում են էլիտաները, հատկապես՝ փող և ազդեցություն ունեցող մարդիկ։
Նրանք չեն բացատրում ժողովրդին, թե իրենց առաջարկած ճանապարհը ինչ է տալու հասարակ մարդուն։ Չեն ասում՝ ինչով է լավ, ինչով է վատ, ինչ վտանգներ ունի և ով է վճարելու դրա գինը։
Հասարակ մարդիկ նայում են հարուստներին ու ազդեցիկներին և մտածում․ եթե նրանք ուզում են գնալ այդ ճանապարհով, ուրեմն երևի այնտեղ լավ է։ Բայց այն, ինչ լավ է հարուստ մարդու համար, պարտադիր չէ լավ լինի սովորական քաղաքացու համար։
Էլիտաները կարող են իրենց փողն ու հնարավորությունները վերցնել և ցանկացած տեղում հարմար ապրել։ Իսկ սովորական մարդու համար նույն ճանապարհը կարող է շատ ավելի ծանր լինել։
Դրա համար ժողովրդին պետք է ոչ թե գեղեցիկ խոսքեր ասել, այլ ամբողջ ճշմարտությունը բացատրել։ Ի՞նչ է շահելու, ի՞նչ է կորցնելու և ինչպիսի՞ պայմաններում է հայտնվելու։
Ժողովրդի ընտրությունը գիտակցված է միայն այն ժամանակ, երբ նրան ներկայացվում են ոչ միայն խոստումները, այլև դրանց գինը։
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



