Մոր դիակը թաքցնելու համար 84 միլիոն ռուբլի է ստացել
ОБЩЕСТВОՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Past.am-ի փոխանցմամբ՝ Մեծ Բրիտանիայում դատարանը երկու տարի և չորս ամիս ազատազրկման է դատապարտել Քրիստոֆեր Ֆիլիպսին, որը մեղավոր է ճանաչվել մոր մահը տարիներ շարունակ թաքցնելու և նրա կենսաթոշակը շարունակելու ստանալու համար։
Դեպքը բացահայտվել է այն բանից հետո, երբ 89-ամյա կնոջ բուժող բժիշկը, երկար ժամանակ չկարողանալով կապ հաստատել նրա հետ, դիմել է ոստիկանություն։ Սկզբում տղամարդը հայտնել է, թե մայրը գտնվում է հարազատների մոտ, սակայն չի կարողացել ներկայացնել այդ տեղեկությունը հաստատող որևէ տվյալ, ինչն էլ կասկածներ է առաջացրել իրավապահների մոտ։
Ոստիկանության խուզարկության ընթացքում տանը հայտնաբերվել են կնոջ աճյունի մնացորդները։ Քննությամբ պարզվել է, որ տղամարդը շուրջ երեք տարի շարունակ ստացել է կնոջ կենսաթոշակը, որի ընդհանուր գումարը կազմել է մոտ 78 հազար ֆունտ ստեռլինգ։
Դատավարության ընթացքում պաշտպանական կողմը նշել է, որ տղամարդը ծանր հոգեբանական վիճակում էր և չէր կարողացել հաշտվել որդեգրած մոր կորստի հետ։ Սակայն դատարանը նրան մեղավոր է ճանաչել և դատապարտել ազատազրկման։
Հայտնի է նաև, որ Քրիստոֆեր Ֆիլիպսը կնոջ կենսաբանական որդին չէր․ նա որդեգրվել էր երկու տարեկանում։
Հետևեք մեզ՝ այստեղ



