Գերմանական օդանավակայանում հայտնաբերվել է ԱԹՍ՝ փոքր փաթեթով ու դետոնատորով․ «Bild»
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Երեկ երեկոյան Գերմանիայի «Լայպցիգ/Հալլե» օդանավակայանի թռիչքուղու վրա՝ ուկրաինական «Անտոնով» բեռնատար ինքնաթիռի անմիջական հարևանությամբ, հայտնաբերվել է անօդաչու թռչող սարք, որում եղել են փոքր փաթեթ և դետոնատոր, հաղորդել է «Bild» թերթը՝ հղում անելով աղբյուրների։
Քննիչները չեն բացառել, որ պայթուցիկ սարք է եղել։ Դաշնային ոստիկանությունը ռումբեր վնասազերծող ռոբոտ է ուղարկել այնտեղ։ Ստորին Սաքսոնիայի ոստիկանությունը միջադեպը դիտարկում է որպես պետական անվտանգությանը սպառնացող հանցագործություն։ Դիվերսիայի հնարավորությունը չի բացառվում։ Անօդաչու թռչող սարքի օդաչուի որոնումները դեռ հաջողությամբ չեն պսակվել։
Ըստ «Bild»-ի՝ բեռնատար ինքնաթիռներից մեկը բախվել է անհայտ օբյեկտի՝ օդանավակայանից 6 կմ հեռավորության վրա՝ 400 մետր բարձրության վրա։ Հանովերում վայրէջք կատարելուց հետո ինքնաթիռի առջևի մասում հայտնաբերվել են աննշան վնասներ։
Հետևեք մեզ՝ այստեղ



