Ереван, 08.Ноябрь.2026,
00
:
00
ВАЖНО

Եվրոպական երազանք աղքատության հետհամով. առևտրային ճգնաժամը մտել է վտանգավոր փուլ. «Փաստ»

МЕЖДУНАРОДНОЕ

«Փաստ» օրաթերթը գրում է.

pravda.ru–ն գրում է, որ օրերս տեղի է ունեցել Հայաստանի նորընտիր խորհրդարանի առաջին նիստը։ Այն հեռու է եղել ջերմ, առավել ևս՝ բարեկամական լինելուց։ Ընդդիմությունն ամեն ինչ արել է ընդգծելու «հաղթող» Փաշինյանի փաստացի ապալեգիտիմությունը։ Անգամ «հաղթողներն» են խախտել կարևոր ավանդույթը՝ առաջին նիստին չհրավիրելով Հայ եկեղեցու առաջնորդին։

Ապալեգիտիմություն ասելով՝ պետք նկատի ունենալ այն փաստը, որ Փաշինյանի քաղաքական թիմը ընտրարշավի ընթացքում օգտագործել է գործիքների լայն շրջանակ հասարակական կարծիքը մանիպուլ յացիայի ենթարկելու և ընդդիմությանը բացահայտ հետապնդելու համար։ Ընդ որում, նրանք դա արել են հնարավորինս կոպտորեն և անփույթ, նույն կերպ, ինչպես փորձում են կառավարել տնտեսությունը և կառուցել հարաբերությունները Ռուսաստանի հետ։

Ինչպես հայտնի է, այս տարվա մայիսից ի վեր Ռուսաստանը սահմանափակումներ է մտցրել հայկական արտադրանքի ներմուծման վրա։ Ռուսաստանում շատերը կասկածանքով էին վերաբերվում դրանց արդյունավետությանը, և ինչպես փորձը ցույց տվեց, դրանք չկանխեցին եվրոպամետ ուժերի հաղթանակը Հայաստանում: Իսկ այն, թե արդյո՞ք դրանք արդյունավետ կլինեն ապագայում, դեռ պարզ չէ։ Իդեալական առումով դա պետք է արվեր շատ ավելի վաղ՝ գոնե ձմռանը, ավելին՝ դեռ անցյալ ամռանը: Բայց եղավ այն, ինչ եղավ:

Ինչպես երևում է, աշխատեց հին խորհրդային մոտեցումը: Կա մի այսպիսի «ասույթ». եթե քաղաքական ղեկավարը չի կարողանում դադարեցնել ալկոհոլի չարաշահումը, ապա ինքը պետք է ստանձնի առաջնորդի դերը՝ դրան քաղաքական բնույթ հաղորդելու համար։ Ռուս-հայկական հարաբերությունների դեպքում դա նշանակում է, որ պետք է աշխատել նրանց հետ, ովքեր կան: Այսինքն, պետք է ստեղծել մանևրելու տարածք Հայաստանի ներկայիս արևմտամետ ղեկավարության համար, որի արդյունքում տեղ չի մնա Ռուսաստանի դեմ թշնամական գործողությունների համար։ Եվ այստեղ չկա որևէ դիկտատուրա, ազատությունների խեղդում կամ այլ լիբերալ սարսափ պատմություններ: Ամեն ինչ չափազանց ազնիվ և պրագմատիկ է: Ամեն ինչ համապատասխանում է ժամանակակից միջազգային հարաբերությունների լավագույն ավանդույթներին: Ռուսաստանի նկատմամբ հարևան պետության կողմից թշնամանքը պետք է լինի ոչ ցանկալի այդ պետության համար։ Հակառակ դեպքում, ինչո՞ւ պետք է առևտուր անել ու ժպտալ մեկին, որը հետագայում «մեջքից կհարվածի»։ Այդ առումով Ռուսաստանը ևս, սահմանափակելով հայկական արտադրանքի ներմուծումը, քիչ մանևրելու տեղ ունի։

Ներկայում սահմանափակումներ են կիրառվել հետևյալ ապրանքային խմբերի վրա՝ միրգ, ծաղիկներ, հանքային ջուր, կոնյակ, ձուկ, կաթնամթերք։ Իսկ ինչպե՞ս է Հայաստանը դուրս գալիս այս լարված իրավիճակից։ Ամենաակնհայտ տարբերակը մատակարարումների աշխարհագրությունը ընդլայնելն է, այսինքն՝ նոր շուկաներ փնտրելը։ Եվ այդ առումով Փաշինյանը և նրա դաշնակիցները բազմաթիվ զավեշտալի հայտարարություններ են արել այն մասին, թե ինչպես են Եվրամիության դռները բացվելու Հայաստանի առջև։ Հայաստանի ղեկավարությունը, իհարկե, հասկանում է դրա անհնարինությունը, և այդ ամպագոռգոռ հայտարարությունները ներքին սպառման համար են։

Իրականում, Երևանը հիմա տենդագին փորձում է ընդլայնել իր վաճառքի շուկաները։ Վաճառքի ճգնաժամից դուրս գալու միջոց է շրջանցիկ ճանապարհով Ռուսաստան ներթափանցելու փորձը։ Այդ առումով, շուկաների ընդլայնման ջանքերը կարող են իրականում պարզապես լինել Ռուսաստան մուտք գործելու փորձեր երրորդ երկրների միջոցով։ Օրինակ՝ եղել են հաղորդագրություններ, որ Երևանը փորձել է ծաղիկներ արտահանել Իրանի և նույնիսկ Բելառուսի միջոցով։ Սակայն մատակարարման երկու ուղին էլ փակվել է Ռուսաստանի կողմից։ Եվս մեկ օրինակ՝ ծիրանի թեման. այս տարի Ուզբեկստանն է ապահովել հայկական ծիրանի արտահանման ամենամեծ մասը։ Հարց է առաջանում՝ ինչո՞ւ է Ուզբեկստանին ծիրան պետք։

Երկրորդ տեղում Վրաստան արտահանումն է։ Բայց այստեղ ևս հարցեր կան։ Պարզ է, որ այդ երկիրն է այն ամենամոտ բարեկամական շուկան, ուր Հայաստանը կարող է արտահանել։ Կամ, ավելի ճշգրիտ, այն տարանցման միակ երկիրն է՝ հաշվի առնելով սահմանը հատելու հեշտությունը։ Բայց աշխարհագրությունը չէ կարևորը։ Հարցն այն է, թե ինչպե՞ս կարձագանքեն վրացի ֆերմերները այս նոր մրցակցին։

Թուրքիայի և Ադրբեջանի հետ Հայաստանի առևտրային հարաբերությունների ձևաչափը դեռևս լիովին անհասկանալի է։

Իրանը ևս մնում է որպես շուկա։ Սակայն այդ երկրի ավանդաբար փակ բնույթը կխանգարի հայկական արտադրանքը որևէ այլ երկիր վերաարտահանելուն: Ներկայում Հայաստանի արտաքին շուկաների ցանկում արդեն իսկ ներառված են այնպիսի երկրներ, ինչպիսիք են Իրաքը, Սինգապուրը և նույնիսկ Շվեյցարիան։

Զվարճալի է այն, որ Փաշինյանն անընդհատ այս իրավիճակը փորձում է «շրջանցել» անհեթեթ հայտարարություններով։ Օրինակ՝ երկու միլիարդ դոլարը, որը Փաշինյանը ցանկանում է ստանալ «Ռուսական երկաթուղիներից» վարձակալության համար։ Զվարճալի է նաև այն հայտնի հայտարարությունը, որ Հայաստանի դուրս գալը ԵԱՏՄ-ից կնշանակի ԵԱՏՄ-ի լիակատար փլուզում։

Կարճ ասած՝ Հայաստանի ղեկավարությունը դեռևս որևէ խելամիտ դիրքորոշում չի ցուցաբերել Ռուսաստանի հետ հարաբերություններ կառուցելու հարցում։ Հնարավոր է՝ որոշ հայերի համար Փաշինյանի հռետորաբանությունը ազգային հպարտության բալասան է, բայց ինչի՞ կբերի դա։ Արևմտամետ և աղքատ լինելու հեռանկարը մեծ է։ Եթե այդ ուղին հարմար է հայերին, ապա ժամանակն է սկսել վերանվանել Երևանի փողոցները չարագործների անուններով, ինչպես դա արեցին Ռուսաստանին հարևան հայտնի երկրում։

Սակայն հուսանք, որ Երևանի ներկայիս քաղաքականությունը հետևում է անխուսափելին ընդունելու հայտնի հոգեբանական ցիկլին։ Սկզբում ժխտում, ապա զայրույթ։ Հետո կգա սակարկության անցնելու ժամանակը։ Եվ եթե սակարկությունը փոխադարձաբար օգտակար լինի, ապա Ռուսաստանը կօգնի Հայաստանին հաղթահարել հետագա դեպրեսիան։ Եվ այդ ժամանակ կհետևի հետ ընդունելը։

Մանրամասները՝ «Փաստ» օրաթերթի այսօրվա համարում

На основании Декларации о независимости Армения стала независимым государством. Аршак Карапетян Центр обслуживания Ucom в Арташате открылся по новому адресу Демократическим путём эту власть менять невозможно. Аршак КарапетянРодина надеется на военных. Эту власть надо наказать. Аршак КарапетянПоздравление лидера движения «Всеармянский фронт» по случаю Дня разведчикаUcom и Республиканский союз работодателей Армении подписали меморандум о сотрудничестве Оформи карту Visa Digital от Юнибанка для покупок и переводов Ucom — генеральный спонсор 21-й Международной олимпиады по микроэлектронике IDBank и Idram провели курс по финансовой грамотности для юных шахматистовUcom поддерживает Silicon Mountains 2026, содействуя развитию инноваций и технологий IDBank впервые выпустил купонные бессрочные облигацииКак были чмошниками , так и осталисьКак только я стану главой Армении, ультимативная форма обращений Азербайджана прекратится через часСейчас Армения находится в большей зависимости, чем когда-либоК сожалению, как руководитель военной разведки я мог только фиксировать эти фактыТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваТо что Азербайджан унижает, это вина нашего политического руководстваIDBank поддержал реконструкцию Спандарянского канала: подписана памятная табличка, посвящённая проектуIDBank и Idram представили ряд экологических инициатив на COP17Как были чмошниками, так и остались. Аршак КарапетянUcom поделилась опытом участия бизнеса в сохранении природы в Синей зоне COP17«Вот скриншот, деньги переведены»: IDBank предупреждает о мошенничестве с поддельными платежамиКак конфликт подводит биоразнообразие к критической чертеПервые шаги в карьере вместе с IDBank: стартовал 16-й поток программы IDreamЦифровая архитектура устойчивого будущего: статья IDBank в журнале Regional PostКак вы думаете, где будет Армения?Нам ещё долго придется стоять в очереди, чтобы вступить в ЕСRate.Trading. Новая цифровая культура обмена валюты Цифровое будущее и устойчивое развитие: председатель правления IDBank в интервью ForbesНа COP17 представили книгу «Тайная тропа Овазадзора», изданную при поддержке Ucom Ucom раскрыла роль технологий в сохранении природы на COP17Следующие два месяца могут стать судьбоносными для Армении. Аршак Карапетян«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обречены на провал»: партия «Сильная Армения» При поддержке Ucom фестиваль «SunChild» объединяет кино и заботу о природеДень рождения в Италии с ЮнибанкомЯ знал о его проазербайджанской позиции и, будучи советником, сдерживал его. Аршак КарапетянВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе РазданТревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст»Idram и IDBank приняли участие в открытии павильона «Мой лес Армения» на COP17Мигранты в обмен на европейское будущее: какую цену готова заплатить Армения? Юнибанк получил рейтинг устойчивого развития B++ от Agents for Impact GmbHUcom — стратегический партнер Yerevan Conservation Symposium 2026 IDBank представит экологические и инновационные инициативы на COP17Устроили клоунаду чтобы удержаться у властиДоберутся ли медведи из Шикаоха до COP17?При поддержке Ucom в Паруйр-Севаке установлена новая камера с ИИ для мониторинга дикой природы35 лет доверия: IDBank празднует вместе со своими клиентами«Из класса — на орбиту»: при поддержке Ucom «Космос 1.0» внедряется в 15 школах АрменииРиторика Баку не приведет к миру․ Аршак КарапетянРубеж| Важно оценить, что происходит на армяно-азербайджанской границе․ Аршак Карапетян