Ռուսաստանը քննարկում է նոր մեգա-նախագիծ
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ռուսաստանը պետք է զարգացնի երկաթուղային կապ դեպի Հնդկական օվկիանոս, որպեսզի նվազեցնի Բոսֆորի և Հորմուզի նեղուցներով բեռնափոխադրումների հետ կապված ռիսկերը։ Այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի փոխվարչապետ Մարատ Խուսնուլինը։
Նրա խոսքով՝ որպես հնարավոր այլընտրանքային երթուղիներ կարող են դիտարկվել Թուրքմենստանի, Իրանի, Աֆղանստանի և Պակիստանի տարածքով անցնող ուղղությունները։ Խուսնուլինը նշել է, որ անհրաժեշտ է մշակել նման նախագծի իրագործման տարբերակները, քանի որ այն կարող է կարևոր նշանակություն ունենալ երկրի տրանսպորտային համակարգի համար։
Փոխվարչապետը նաև ընդգծել է, որ ներկայում նման միջազգային երկաթուղային միջանցքներ գոյություն չունեն, և դրանց կառուցումը կդառնա լայնածավալ ենթակառուցվածքային նախագիծ։
Նրա գնահատմամբ՝ Ռուսաստանի շինարարական ոլորտը տեսականորեն կարող է տարեկան յուրացնել մինչև մեկ տրիլիոն ռուբլու ներդրումներ։ Միաժամանակ նա նշել է, որ եթե նման ֆինանսական հնարավորությունները հասանելի լինեին դեռ հինգ տարի առաջ, հնարավոր կլիներ էականորեն մեծացնել իրականացվող աշխատանքների և ներդրումների ծավալը։
Հետևեք մեզ՝ այստեղ



