Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք. Տ. Աբրահամյան
БЛОГԱԺ-ում նախկին իշխանություններին ուղղված մեղադրանքը՝ սպառազինությունում КС-19-ներ պահելու հարցով, ինձ հիշեցրեց 2 տարի առաջ ինձ հանդիպած այդ միավորների մասին:
Այս պահին չգիտեմ, բայց այս իշխանության օրոք՝ 2 տարի առաջ, առաջնագծի տարբեր ուղղություններում դրանցից տեղակայված էին:
Ավելին ասեմ՝ նաև 40-50-ականների հրանոթներ կային: Զուտ ռազմական բնույթի տեղեկությունների զգայունությունից ելնելով՝ կոնկրետ վայրերը չեմ գրում, բայց տեսել եմ սեփական աչքերով:
Ձեր օրոք սպառազինությունն ու ռազմական տեխնիկան մեծ քանակով որպես ավար հանձնվել են թշնամուն, խոցվել։ Դուք դեռ խոսո՞ւմ եք:
Եթե նախկինում գնված կամ ստացված տեխնիկան վատն էր, ինչո՞ւ էր այն առնվազն մինչև վերջերս ներառված բանակի սպառազինության մեջ:
ՀԳ. Մի պատվիրակություն էլ՝ ԳՇ պետի գլխավորությամբ, գործուղեք առաջնագիծ, թող տեղում պարզեն, թե դրանք արդյո՞ք շարունակում են մարտական հերթապահություն իրականացնել, ի՞նչ գործառույթ ունեին կոնկրետ վայրերում և, եթե որևէ նպատակի չեն ծառայում, արդյունավետ չեն, ապա ինչո՞ւ են կամ ինչո՞ւ էին ձեր օրոք տեղակայված։
1
Ральф Йирикян обсудил с участниками Школы лидерства вызовы современного
управления
2
Поздравление лидера движения «Всеармянский фронт» с Днем Независимости Армении
3
Колл-центр Юнибанка по будням перешел на круглосуточную работу
4
Заявление лидера движения «Всеармянский фронт» по случаю второй годовщине сдачи Арцаха и депортации ...
5
Юнибанк — титульный спонсор футбольного клуба «Алашкерт»



