Թուրքիան փակում է Սև ծովի ճանապարհը․ Նովոռոսիյսկ մեկնող նավերի անցումը սահմանափակվում է
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Թուրքիան սկսել է սահմանափակել առևտրային նավերի մուտքը Սև ծով՝ տարածաշրջանում նավերի վրա հարձակումների աճի և նավագնացության անվտանգության հետ կապված մտահոգությունների ֆոնին։
Ըստ Bloomberg-ի աղբյուրների՝ Թուրքիայի ծովային անվտանգության գլխավոր տնօրինությունը մի շարք նավերի, որոնք ուղևորվում էին Ռուսաստանի Նովոռոսիյսկ նավահանգիստ, չի տրամադրել նեղուցներով անցնելու թույլտվություն կամ հայտարարել է, որ դիմումների ուսումնասիրության համար լրացուցիչ ժամանակ է անհրաժեշտ։
Նովոռոսիյսկը Ռուսաստանի կարևորագույն նավահանգիստներից է, որտեղից արտահանվում են նավթ և հացահատիկ։ Վերջին շրջանում Սև ծովում առևտրային նավերի և նավահանգիստների դեմ հարձակումների աճը զգալիորեն խաթարել է տարածաշրջանի բեռնափոխադրումները։
Միևնույն ժամանակ, Թուրքիայի իշխանությունները պաշտոնապես չեն մեկնաբանել սահմանափակումների վերաբերյալ տեղեկությունը, և դեռևս հայտնի չէ, թե որքան կտևեն դրանք։
Հետևեք մեզ՝ այստեղ



