«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո WCC-ն արձագանքել է Հայ Եկեղեցու շուրջ ստեղծված իրավիճակին
БЛОГ«Հայաքվե»-ի հայտարարությունից հետո Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը (WCC) մտահոգություն է հայտնել Հայ Առաքելական Եկեղեցու, Ամենայն Հայոց Կաթողիկոսի և 6 արքեպիսկոպոսների շուրջ ստեղծված և նրանց առնչվող իրավիճակի վերաբերյալ։
• WCC Կենտրոնական կոմիտեի նախագահ, եպիսկոպոս դոկտոր Հայնրիխ Բեդֆորդ-Շտրոմը և WCC-ի գլխավոր քարտուղար, վերապատվելի պրոֆեսոր դոկտոր Ջերի Փիլեյը ընդգծել են Հայ Առաքելական Եկեղեցու կենսական հոգևոր, մշակութային և պատմական դերակատարությունը հայ ժողովրդի կյանքում և քրիստոնեական ավելի լայն ընտանիքում։
Եկեղեցիների համաշխարհային խորհուրդը մասնավորապես մտահոգություն է հայտնել «Եկեղեցու ներքին գործերին անհարկի միջամտության» առնչությամբ և ընդգծել, որ առճակատումը պետք է կարգավորվի այնպիսի եղանակով, որը կնպաստի հայ ժողովրդի բարօրությանն ու առաջընթացին։
Հայտարարությունը կարևոր միջազգային արձագանք է՝ Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ աճող լարվածության, ինչպես նաև Եկեղեցու ներքին գործերին և ինքնավարությանը միջամտելու վերաբերյալ հնչող մտահոգությունների համատեքստում։
WCC-ի հայտարարությունն ամբողջությամբ՝
1
IDBank представит экологические и инновационные инициативы на COP17
2
Тревожный сигнал из Шикахога: когда природа кричит о помощи, а мир проводит «зеленые» форумы: «Паст...
3
«Житель Степанавана своим голосом покажет, что все попытки обмануть его с помощью видеозаписей обреч...
4
Доберутся ли медведи из Шикаоха до COP17?
5
ВТБ (Армения) поддержал инициативу Newmag BOOK DONATION в городе Раздан



