Զելենսկին ու Վուչիչը քննարկել են համագործակցությունն ընդլայնելու հնարավորությունները
МЕЖДУНАРОДНОЕՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Ուկրաինայի նախագահ Վոլոդիմիր Զելենսկին և Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հանդիպման ընթացքում քննարկել են երկու երկրների միջև համագործակցության ընդլայնման, ենթակառուցվածքների զարգացման, Ուկրաինայի վերականգնման և էներգետիկ անվտանգության հարցեր։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին Զելենսկին հայտնել է Վուչիչի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ։
Նրա խոսքով՝ Եվրոպայի բոլոր երկրները պետք է հնարավորինս արդյունավետ համագործակցեն միմյանց հետ՝ փոխադարձ հարգանքի և փոխշահավետ հարաբերությունների հիման վրա։ Զելենսկին ընդգծել է, որ կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ ինքը պետք է Եվրոպային, և որ ոչ ոք չի կարող կորած լինել Եվրոպայի համար։
Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկել են դիվանագիտական բոլոր հնարավորությունները, որոնք կարող են նպաստել ռուս-ուկրաինական պատերազմի ավարտին։«Կարևոր է, որպեսզի ամբողջ աշխարհում մարդիկ իմանան, որ մենք արժանապատիվ խաղաղություն ենք ցանկանում, և որ յուրաքանչյուր հնարավորություն պետք է օգտագործվի հանուն խաղաղության և երաշխավորված անվտանգության»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Նրա խոսքով՝ խաղաղության հասնելու համար պետք է օգտագործվեն Վաշինգտոնի, Պեկինի, Եվրոպայի մայրաքաղաքների, Մերձավոր Արևելքի և Պարսից ծոցի գործընկերների, ինչպես նաև աշխարհի այն բոլոր մայրաքաղաքների հնարավորությունները, որոնք ազդեցություն ունեն համապատասխան գործընթացների վրա։ Զելենսկին հայտնել է, որ վերջին երկու օրերին Սերբիայի նախագահի հետ քննարկվել են նաև կոնկրետ քայլեր, որոնք կարող են ամրապնդել երկու երկրների ենթակառուցվածքները։
Խոսքը, մասնավորապես, նավահանգիստների և երկաթուղային ուղիների, ինչպես նաև տնտեսության զարգացման, Ուկրաինայի վերականգնման աշխատատեղերի մասին է։
«Մենք աշխատում ենք ամեն ինչ մինչև այս տարվա վերջ ավարտելու ուղղությամբ, որպեսզի պատրաստվենք առևտրային համաձայնագրի կնքմանը»,- նշել է նա։Ուկրաինայի նախագահն առանձին անդրադարձել է առաջիկա ձմռանը և Ուկրաինայի էներգետիկ ոլորտում առկա խնդիրներին։ Նրա խոսքով՝ ռուսական հարվածների հետևանքով Ուկրաինայում գրեթե չեն մնացել ամբողջական ջերմաէլեկտրակայաններ, իսկ հակառակորդը կենտրոնացած է մարդկանց կյանքը հնարավորինս դժվարացնելու վրա։
«Անկախ նրանից, թե ինչ է տեղի ունենում, մարդկանց պետք է հնարավորություն տալ ապրելու, ուստի մեր էներգետիկ համագործակցությունը մեծ նշանակություն ունի»,- ասել է Զելենսկին։
Նա շնորհակալություն է հայտնել Սերբիայի նախագահին կառուցողական երկխոսության և Ուկրաինային տրամադրվող մարդասիրական աջակցության նոր փաթեթի համար, որը ներառում է առողջապահության և էներգետիկայի ոլորտները։
Զելենսկին նշել է, որ Վուչիչի հետ քննարկվել են նաև Սերբիայի հարաբերությունները Եվրամիության հետ։«Մենք ուրախ կլինենք, եթե Սերբիայի՝ ԵՄ-ին անդամակցության ճանապարհն արագանա։ Կարևոր է, որպեսզի Եվրոպայի յուրաքանչյուր ժողովուրդ հստակ ազդանշան ստանա, որ դա անհրաժեշտ է Եվրոպային»,- ասել է Ուկրաինայի նախագահը։
Հետևեք մեզ՝ այստեղ



