Մահվան հովիտը վերջին 10 տարում առաջին անգամ ծաղկել է (լուսանկարներ)
ЛАЙФTert.am-ը գրում է .
Երկիր մոլորակի ամենաշոգ վայրերից մեկը, որը հայտնի է Մահվան հովիտ անվանումով, վերջին 10 տարում առաջին անգամ պատվել է բազմագույն ծաղիկներով:
Մահվան հովիտ ազգային պարկը գտնվում է ամերիկյան Կալիֆոռնիա նահանգի Սիեռա Նևադա լեռնաշղթայի հարավարևելյան մասում` Մեծ ավազանի և Մոհավե անապատի շրջանում:
Ինչպես գրում է Корреспондент-ը` առատ անձրևները անցյալ ամիս կյանք են պարգևել տեղի ժայռերում ու ավազներում բույն դրած ծաղիկների արմատներին, որոնք ունակ են աճել ծայրահեղ շոգի պայմաններում:
Մահվան հովտում միջին առավելագույն ջերմաստիճանը հուլիսին ցերեկը հասնում է +46 աստիճանի` ըստ Ցելցիուսի, իսկ գիշերը` +31 աստիճանի:




1
Цифровые решения в одной экосистеме: IDBank на DigiTec 2026
2
Аршак Карапетян отвечает на комментарии зрителей
3
Цифровые решения на валютном рынке: IDBank и Rate.Trading на выставке DigiTec 2026
4
Экономика глазами молодых: от актуальных исследований до реальных бизнес-проектов
5
Ucom — стратегический технологический партнер соревнования по кибербезопасности Non-Artificial CTF 2...



